Այսօրվա ռեկորդային հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում խոսեց այն մասին, որ ՀՀկ-ի այս քայլին հաջորդելու է իրենց հակաքայլը.
«ՀՀԿ կուսակցության գործողություններին հաջորդում է մեր հակաքայլը՝ վաղը հայտարարվում է տոտալ գործադուլ ու դասադուլ, վաղը շրջափակվում են բոլոր փողոցները, երկաթուղին, մետրոն, օդանավակայանը, ամեն ինչ, ինչ հնարավոր է: Ես դիմում եմ որպես ժողովրդի թեկնածու՝ բոլոր պետական ծառայողներին վաղը հայտարարում ենք տոտալ գործադուլ:
Այս պայքարը չի կարող չավարտվել հաղթանակով, չկա այդպիսի տարբերակ, ուղղակի գոյություն չունի: Վաղը կարիք չի լինի փողոցը փակելու համար որեւէ մեկից ներողություն խնդրել, որովհետեւ Հայաստանում արդեն գրեթե չեն մնացել մարդիկ, որոնք կողմ չեն այս հաղթանակին
ՀՀԿ-ն այլեւս բարոյապես գոյություն չունի, եթե անգամ փողոցում մի տեղ տեսնեք հանրապետականի որեւէ պատգամավորի, չնկատելու տվեք, որովհետեւ իրենք այսուհետ գոյություն չունեն:
Հայաստանում ավելի քիչ փողոց կա, քան այստեղ մարդիկ, եթե միայն այս բոլոր մարդիկ էլ լծվեն այդ գործին, ՀՀ-ում այլեւս բաց փողոց չի մնա:
Ես ուզում եմ խոնարհվել ձեր առջեւ: Ես երեկ եմ ասել, որ ինչ պետք է այսօր տեղի ունենար ԱԺ-ում, այդքան էական չէ: Ինչքան երկարում է այս պրոցեսը, այդքան հայտնի է դառնում Հայաստանն աշխարհում ու շ...
Կարդալ ամբողջովին