Քաջարանում արդեն չորրորդ օրն է ստորագրահավաք է անցկացվում՝ ի աջակցություն համայնքապետ Մանվել Փարամազյանի։
«Ողջունում ենք Ձեզ քաջարանցիներ, քանի որ գիտեմ՝ Ձեր մեջ կա այն ոգին, որը ծնել է Քաջարանի քաջերին։ Ինքս եկել եմ Երևանից, որպեսզի լսելի դարձնեմ Ձեր ձայնը, որպեսզի թնդա ամբողջ հանրապետությունով մեկ»,- ասաց ստորագրահավաքի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով՝ հայտնի է, որ Սյունիքի համայնքապետերն առաջինն են եղել, որոնք սեփական կամքով մեկնել են առաջնագիծ՝ իրենց հետ տանելով իրենց զավակներին։
«Մենք պատերազմող երկիր ենք, իսկ պատերազմող երկրին անհրաժեշտ է միասնություն, որպեսզի բոլորը ձեռք ձեռքի տված միաբանվեն երկրի պաշտպանության համար։ Բայց այսօր մենք տեսնում ենք Սյունիքը, որի լեռները մեր երկիրը պահող սյուներն են, ուզում են կոտրել։ Նրանք նպատակ ունեն ժողովրդին թևաթափ անել, կոտրելու ժողովրդին, որպեսզի պետք եղած ժամանակ մար...
Կարդալ ամբողջովին