Դեպի վեր

Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է. Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյան

shamshyan.com06/12/2019, 3:24

Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է. Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյան

Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հարցազրույցը Aysor.am լրատվական կայքին.

Հարց․ Պարո՛ն Մանասարյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը։ Գոհացնո՞ւմ է այն Ձեզ։

Սերգեյ Մանասարյան․ Ընդհանուր առմամբ, հայ-չինական հարաբերությունները բնականոն զարգանում են։ Կան ոլորտներ կամ ուղղություններ, որտեղ հարաբերությունների մակարդակն աննկարագրելի բարձր է և միևնույն ժամանակ առկա են ոլորտներ, որտեղ հնարավոր ներուժը շատ քիչ է բացահայտված։

Եթե մենք հայացք նետենք գոնե վերջին տասը տարվա կտրվածքով, ապա պարզ կդառնա, որ նվաճումները ակնհայտ են։ Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Չինաստանը Հայաստանի համար վստահելի բարեկամ գործընկեր է և մեր հարաբերությունների հիմքում դրված է փոխադարձ հարգանք ու վստահություն։ Ի դեպ, դա պարզ երևաց ՀՀ վարչապետի և ՉԺՀ արտաքին գործերի նախարարի վերջերս կայացած այցերի ժամանակ։

Հարց․ Բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում նշվում է, որ հայ-չինական բարեկամական, դիվանագիտական հարաբերությունները գերազանց վիճակում են, մինչդեռ նույնը չի կարելի ասել տնտեսական հարաբերությունների մասին, այսինքն՝ այն ավելի խորացնելու, զարգացնելու տեղ կա։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։

Սերգեյ Մանասարյան․ Տնտեսական կապերը բազմազան երևույթ է, և ենթադրում եմ, որ խոսքը նաև ներդրումների մասին է։ Այո, այսօր չինական ներդրումների մակարդակը Հայաստանում շատ ցածր է։ Բայց անհրաժեշտ է, առաջին հերթին, հասկանալ, թե ո՞րն է դրա պատճառը։

Հնարավոր ներդրողի համար ամենակարևորը ներդրումների օրենքով պաշտպանվածությունն ու օրենքի գերակայությունն է։ Այսօր Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխություններից հետո ներդրողն, առաջին հերթին, պաշտպանված է գործող օրենքով, ինչը սկսել է բերել իր առաջին արդյունքները:

Այսպես, Լոռու մարզում իրականացվում է հանքային ջրերի գործարանի հիմնադրումը, որի արտադրանքն ամբողջովին իրացվելու է Չինաստանում: Արդեն ստորագրվել է առաջին խոշոր գործարքը Երևանի կոնյակի գործարանի հետ։ Ստորագրված է համապատասխան արձանագրություն լեռնահանքաարդյունաբերության ոլորտում, որի համաձայն նախատեսվում է օգտագործել չինական ժամանակակից տեխնոլոգիաներ Հայաստանի ոսկու հանքաարդյունաբերության ոլորտում: Պատրաստ է ստորագրման արձանագրություն Հայաստանում նոր սերնդի արևային մարտկոցների գործարան հիմնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խոստովանել, որ չինական ներդրումների ծավալներն ուղղակիորեն կապված են Մեկ Գոտի Մեկ Ճանապարհ նախաձեռնությանը Հայաստանի գործնական ներգրավվածության հետ, ինչն իր դրական լուծումը գտել է ՀՀ վարչապետի այցի ընթացքում։

Մենք դեռ ճանապարհի սկզբում ենք և պետք է պատրաստ լինենք լուրջ և հետևողական աշխատանքի։ Ամեն դեպքում, տնտեսական ապահովության և զարգացման առումով Չինաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Հարց․ Վարչապետ Փաշինյանը Չինաստան այցից հետո հայտարարեց, որ ՉԺՀ ղեկավարությունը պատրաստ է չինական շուկան բացել հայկական ապրանքների համար։ Ի՞նչ ապրանքներ կարող է հայկական կողմն արտահանել Չինաստան, որ մինչ այս չէր արտահանում։

Սերգեյ Մանասարյան․ Հայաստանից Չինաստան արտահանվող ապրանքների ցուցակում կարևոր տեղ է զբաղեցնում հայկական ալկոհոլային արտադրանքը՝ գինի, կոնյակ և այլն: Այստեղ, ինչպես և գրեթե բոլոր մյուս ոլորտներում, Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման կարիք կա և այս ուղղությամբ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում, որոնք հետագայում ևս կրելու են շարունակական բնույթ: Տվյալ պարագայում հարկ եմ համարում կարևորել երկու գործոն: Առաջինը՝ օնլայն մարքեթինգի գործոնն է՝ հաշվի առնելով չինական հասարակության շրջանում դրա մաքսիմալ հանրամատչելիությունն ու բարձր արդյունավետությունը: Այս ուղղությամբ Հայաստանը լայնածավալ աշխատանք ունի անելու: Երկրորդը չինական շուկայում հայ արտադրողների և նրանց արտադրանքի ֆիզիկական ներկայության հարցն է: Եվ այդ հարցի լուծման ճանապարհներից մեկը ցուցահանդեսներն են: Հայ արտադրողները ինչքան շատ մասնակցեն չինական ցուցահանդեսների, այնքան հեշտ և արագ տեղի կունենա հայկական արտադրանքի և առհասարակ «Հայաստան բռենդի» ընդհանուր մուտքը չինական շուկա: Բացի ալկոհոլային արտադրանքից, չինական շուկայում նաև կարող են իրենց ուրույն տեղը ունենալ հայկական արտադրության տարատեսակ հանքային կամ գազավորված ջրեր, բնական հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոյացված արտադրանք, շոկոլադ, ինչպես նաև կիսաթանկարժեք ու թանկարժեք քարեր և մետաղներ և այլն: Չինական շուկան պրակտիկորեն անսահման մեծ է և այստեղ հնարավորությունները տարատեսակ են և բազմաթիվ:

Ինչ վերաբերում է հայ-չինական առևտրի ընդհանուր ցուցանիշներին, պատկերը հետևյալն է. 2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 600մլն. ԱՄՆ դոլար, որից՝ Հայաստանից արտահանումը շուրջ 120մլն ԱՄՆ դոլար: 2018 թվականին արտահանման ցուցանիշը փոքր ինչ նվազել է՝ կազմելով 110 մլն ԱՄՆ դոլար, սակայն շուրջ 40 տոկոս աճ է գրանցվել Չինաստանից ներմուծման թվում:

Այսպիսով, 2018 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 775 մլն ԱՄՆ դոլար: Երկկողմանի առևտրի աճը շարունակական բնույթ է կրում նաև 2019 թվականին։ Առաջին 4 ամիսների դրությամբ Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով ավելի քան 50 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Չինաստանից Հայաստան ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ կազմելով շուրջ 215 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 30 ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր