«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը։
– Պարոն Բաբայան, 1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը «Առավոտ» օրաթերթին հարցազրույց է տվել, որում անդրադարձ կա նաև Ղարաբաղյան հակամարտությանը։ Նրա կարծիքով՝ առանց Ղարաբաղի հարցի լուծման ձախողության են դատապարտված ժողովրդավարություն հաստատելու, իրավունքի երկիր ստեղծելու և հարաճուն տնտեսական զարգացում ապահովելու մեր բոլոր փորձերը։ Ձեր կարծիքով՝ այս երկուսը որքանո՞վ են իրար փոխկապակցված։
– Ժիրայր Լիպարիտյանը հարուստ կենսագրություն ունեցող դիվանագետ է, բայց ես այդ դրույթի հետ արմատապես անհամաձայն եմ։ Ամեն ինչ կապել արցախյան հիմնախնդրի հետ՝ պարզապես ճիշտ չէ։ Ի՞նչ է, ասենք՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, որտեղ դժբախտաբար ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան, ունեն ղարաբաղյան խնդի՞ր։ Ի՞նչ կապ ունի ղարաբաղյան խնդիրն ու ժողովրդավարությունը։ Ընդհակառակը՝ ղարաբաղյան խնդիր ունենալով է ամրապնդվում է ժողովրդավարությունը։ Անընդհատ զգալով այդպիսի վտանգ, մենք պետք է նորմալ պետություն կառուցենք՝ ուժեղ ու կենսունակ։ Իսկ այդ կենսունակության դրույթներից մեկը նորմալ կառավարման ժողովրդավարական համակարգն է։ Այստեղ կա նաև հակառակ պատկերացումը։ Հիմա մենք տեսնում ենք, որ եվրոպական տարբեր կառույցներ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պատճառով կոպտորեն խախտում են մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարության սկզբունքները։ Ի՞նչ է, իրենք ունե՞ն ղարաբաղյան խնդիր։ Կամ՝ մենք տեսնում ենք՝ ինչպես են նույնիսկ ամենազարգացած երկրներում առաջանում ժողովրդավարական խնդիրներ։ Մենք տեսնում ենք՝ ինչպիսի բողոքի ակցիաներ են տեղի ունենում, քաղաքացիական հասարակությունն ինչ լուրջ հետընթաց է ապրում, այդ թվում՝ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում։ Հետևաբար՝ ամեն ինչ կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ես ճիշտ չեմ համարում։ Ընդհակառակը, ղարաբաղյան հիմնախնդրի առկայությունն է թույլ տալիս, որ Հայաստանը լինի աշխարհաքաղաքական սուբյեկտ և ոչ օբյեկտ։ Առանց ղարաբաղյան հիմնախնդրի և այստեղ հայկական գործոնի սուբյեկտայնություն լինելուն, Հայաստանը պարզապես կվերածվի աշխարհաքաղաքական օբյեկտի, մի տարածքի, որը որևէ աշխարհաքաղաքական կարևորություն ու նշանակություն իրենից չի ներկայացնում։ Եթե ունենք այդպիսի խնդիր, այն ընդհակառակը՝ պետք է էլ ավելի գոտեպնդի մեր ժողովրդավարությունը, պետական համակարգը։ Իսկ եթե մենք այստեղ ունենք խնդիր, դա ամենևին էլ արցախյան հիմնախնդրի հետ չի կապված, սրանք ավելի խոր պրոցեսներ են, որոնք գալիս են պատմությունից, մեր ժողովրդի արժեհամակարգում առկա որոշ բարդ և ինչ-որ տեղ վտանգավոր առանձնահատկություններից, որոնք դարեր շարունակ մեր ժողովրդին տարել են ամենավատ սցենարներով։ Հետևաբար՝ ես այդ մտքի հետ չեմ կարող համաձայնվել, որովհետև ընդհակառակը, հենց ղարաբաղյան հիմնախնդրի առկայությունը մեզ պետք է ավելի ժողովրդավարական դարձնի՝ և՛ Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետությունը։
– Այստեղ որպես օրինակ բերվում է Արցախում անցկացված ընտրությունները։ Մասնավորապես, հետևյալ ձևակերպումն է հեղինակն անում. «միաձայն պաշտպանեցինք Հայաստանի դաշնակից ու գործընկեր Ղարաբաղի իշխանություններին, երբ այնտեղ էլ հեղափոխության ալիք բարձրացավ՝ Հայաստանի օրինակով։ Այսինքն՝ չթողեցինք, որ այնտեղ էլ ժողովրդավարություն հաստատվի»։
– Ես չեմ հասկանում՝ նպատակը որն է՝ անպայման ամեն տեղ պետք է լինի հեղափոխությո՞ւն։ Այսինքն՝ հեղափոխ...
Կարդալ ամբողջովին