Դեպի վեր

Արցախում գոհ են խաղողի և նռան այգիների այս տարվա բերքատվության ցուցանիշներից

panorama.am11/24/2022, 3:54

Արցախում գոհ են խաղողի և նռան այգիների այս տարվա բերքատվության ցուցանիշներից

Արցախում նախորդ տարվա համեմատ խաղողի համախառն արտադրանքի ցուցանիշն այս տարի աճել է ավելի քան 16 տոկոսով, իսկ նռանը՝ 47 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանը:

«Նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են նոր հիմնադրված այգիների տարածքները: Վերջին տարիներին նռան այգիների տարածքների ընդլայնումը դրական արդյունք է տվել. տարեցտարի ավելացել է նաև այգեգործությամբ զբաղվողների թիվը: Պատերազմից հետո, երբ հողային ռեսուրսները խիստ նվազել են, շեշտը դրվել է ինտենսիվ այգեգործության զարգացման վրա: Ճյուղի զարգացման և ընդլայնման նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ նոր այգիների հիմնադրում, կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման կաթիլային համակարգերի տեղադրում»-ասել է նա՝ հավելելով, որ այգիների մշակման և խնամքի աշխատանքներն ընթացել են բնականոն հունով:

«Բերքահավաքն իրականացնելու համար աշխատուժի պակաս չկա, աշխատանքները կազմակերպվում են պատշաճ մակարդակով, իսկ սահմանամերձ տարածքներում անհրաժեշտության դեպքում ներկա են լինում նաև խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները»,-հավաստեց Ա. Բադալյանը: Ոլորտի պատասխանատուի խոսքով՝ խաղողի բերքն ընդունում և վերամշակման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր