Դեպի վեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թումանյանը հավեժ է ինչպես ռուսների համար Պուշկինը․ կայացավ «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ի շնորհանդեսը

yerkir.am09/30/2020, 2:30
  • Email
  • Facebook
  • Twitter

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թումանյանը հավեժ է ինչպես ռուսների համար Պուշկինը․ կայացավ «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան»-ի շնորհանդեսը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան» կապիտալ աշխատանքի շնորհանդեսը։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ լույս տեսած աշխատությունը հայ իրականության մեջ առաջին գրական հանրագիտարանն է, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն» ՊՈԱԿ-ի կողմից:

«Այս հանրագիտարանն իր մեջ բովանդակում է ամեն ինչ՝ Թումանյանի մասին, որը օգտակար և լուրջ աշխատանք է»,- շնորհանդեսի բացմանն ասաց ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը և փաստեց․ «Քանի որ նոր սերունդը քիչ է կարդում, այս գրքով կարող է ամեն ինչ իմանալ Թումանյանի մասին և հիանալ Ամենայն հայոց բանաստեղծով»։

Հայկական հանրագիտարանի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, մինչ գրքին անդրադառնալը ասաց․ «Փառք ու պատիվ մեր բանակին, որ կարողանում ենք այսօր մեզ թույլ տալ այս տեսակ շնորհանդեսներ կազմակերպել՝ այս լարված պայմաններում»։

Ապա ներկայացնելով գիրքը շեշտեց, որ այնտեղ հսկայական ծավալ է կազմում Թումանյանի հասարակական գործունեությունը․ «Զորավար Անդրանիկին վերաբերող մեծ բաժին ունենք, քանի որ Թումանյանն Անդրանիկի հետ մտերիմ է եղել։ Հետաքրքիր պատմություններ կան Անդրանիկի և Թումանյանի զրույցներից»,- ասում է Հովհաննես Այվազյանն ու շտապում տեղեկացնել, որ տպավորություն չստեղծվի, թե հանրագիտարանում պիտի կարդան Թումանյանի այս կամ այն ստեղծագործությունը։ Փոխարենը ընթերցողը գրքում կարող է բացահայտել, օրինակ, փիլիսոփա, ազգագրագետ, մանկավարժ և այլ մասնագիտական դրսևորումներով Թումանյանի, որին անդրադարձել են հենց տվյալ ոլորտների գիտակ մարդիկ: «Հանրագիտարանի վրա աշխատել են մի քանի տասնյակ հեղինակներ, օրինակ՝ Թումանյանի փիլիսոփայության մասին գրել է փիլիսոփա, Թումանյան-ազգագրագետի մասին՝ ազգագրագետ… Այսինքն՝ գրական ժառանգությունից բացի, ներկայացվել են Թումանյանի հակումները, որոնք դրսևորվել են այս կամ այն ոլորտում՝ գիտակարգի ձևով»,-ասաց նա եւ տեղեկացրեց որ հաջորդ նման հանրագիտարանը մտադիր են հրատարակել Ավետիք Իսահակյանի մասին։

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանն էլ կարևորելով հանրագիտարանը, փաստեց, որ այն իր տեսակով եզակի է․ «Աշխարի մակարդակով մատների վրա կարելի է հաշվել այս տիպի, մեկ անձին նվիրված հանրագիտարանները»,- ապա առաջարկեց, որ հեռանկարում նկատի ունենան նաև կոմիտասյան հանրագիտարան հրատարակել, քանի որ Կոմիտաս վարդապետի մասին հսկայական նյութ կա կուտակված։

Ըստ գրականագետ, բանասիրական գիտությունն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 401.5 407.5
EUR 428 442
RUR 4.35 4.55
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր