Ադրբեջանի ԱԳՆ կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված բողոքի կապակցությամբ, որտեղ փորձ է արվում լիբանանահայ մի քանի ընտանիքների Արցախի Հանրապետություն տեղափոխվելը ներկայացնել որպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտում, անհրաժեշտ ենք գտնում նշել հետևյալը:
Արցախի Հանրապետության իշխանություններն իրենց պարտքն են համարում օգնություն ցուցաբերել տարաբնույթ աղետների և ճգնաժամերի պատճառով կրիտիկական իրավիճակում հայտնված հայրենակիցներին: Ավելին՝ մարդասիրական աղետներին արձագանքելը գտնվում է ողջ միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանատվության տիրույթում, որի բաղկացուցիչ մասն է Արցախի Հանրապետությունը՝ անկախ նրա՝ ժամանակավորապես միջազգայնորեն չճանաչված քաղաքական կարգավիճակից: Մարդասիրական օգնություն ուղարկելով Լիբանան և ապաստան տրամադրելով նրանց, ովքեր Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի արդյունքում կորցրել են իրենց տները` պաշտոնական Ստեփանակերտը ուժերի ներածին չափ իր ներդրումն է ունենում միջազգային հանրության ընդհանուր ջանքերում` միտված մարդասիրական իդեալների կենսագործմանը:
Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում:
Մարդասիրական աղետի պայմաններում հայտնված մարդկանց Արցախի իշխանությունների կողմից բնակարանների տրամադրումը որպես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում ներկայացնելու ադրբեջանական կողմի բազմաթիվ փորձերը վկայում են ոչ միայն միջազգային փա...
Կարդալ ամբողջովին