PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10,000 դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն, իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3,883,000 դրամին համարժեք 10,000 դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 դոլարը տրամադրել նրան, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
2023-ի մարտի 30-ին Ռ. Ա.-ն Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետև կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 դոլարը, որից 1000 դոլարը տվել է Ա. Թ.-ին:
Այնուհետև, Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող՝ մնացած 7500 դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից ևս 400 դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2,874,252 դրամին համարժեք 7400 դոլար:
Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև ա...
Կարդալ ամբողջովին