«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն նշեց, որ նկարազարդումները վերնագրված չեն: «Չարենցն ասում էր՝ հասկացողը կհասկանա: Այդ սկզբունքով ենք ներկայացրել ցուցահանդեսը: Կարծում եմ՝ հասկացողը կհասկանա, թե վեպի որ հատվածն երից են նկարազարդումները»,-ընդգծեց նա:
Մանուկյանը տեղեկացրեց, որ թանգարանի ֆոնդում պահվում են նաև Մարտիրոս Սարյանի և այլ նկարիչների նկարազարդումներ, որոնք ժամանակ առ ժամանակ կցուցադրվեն: Նախատեսվում է նաև ցուցադրություն, որում կներառվեն բոլոր հեղինակների գործերը:
Անդրադառնալով վեպին՝ Ժաննա Մանուկյանը շեշտեց, որ Չարենցն այն գրել է մաս-մաս՝ ընդհատումներով: «Չարենցի բոլոր ստեղծագործությունները շատ արդիական են և շատ համահունչ այսօրվա իրադարձություններին: Զուր չեն ասում, որ Չարենցն ապագայի գրող է, որի յուրաքանչյուր բառն ու խոսքն իրականանում է»,-եզրափակեց տնօրենը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ թերթերից մեկը հարցում է անցկացրել հայ գրականության լավագույն վեպերի վերաբերյալ: Չարենցի «Երկիր Նաիրի»-ն առաջատարներից է եղել: «Ցանկում ներառվել են նաև Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Գուրգեն Մահարու «Այրվող արգեստաններ»-ը, Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ վեպեր: Չարենցը «Երկիր Նաիրի»-ն համարում էր պոետական վեպ: 1980-1990-ականներին թերագնահատվում էր արձակի բանաստեղծականությունը, այնինչ Չարենցն առանց դրա այս վեպը չէր պատկերացնի: Վեպում Եղիշե Չարենցն ընդգծել է ժողովրդի հոգու թախիծը...
Կարդալ ամբողջովին