ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն:
«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե ո՛ր ուղղությամբ են շարժվում, և ի՛նչ մտահոգություններ կան»,- ասել է Ռիքերը:
Նրա պնդմամբ՝ անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածաշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:
Նախկին բարձրաստիճան դիվանագետը ողբերգություն է համարել հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը, որը խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։
Ըստ Ռիքերի՝ միջազգային հանրությունը, այդ թվում՝ անձամբ պետքարտուղար Բլինքենը, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը մեծ ջանքեր են գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համ...
Կարդալ ամբողջովին