Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը երեկ կիսվել են ուրախ նորությամբ. զույգն աղջիկ է ունեցել: Փոքրիկը ծնվել է հունիսի 4-ի առավոտյան՝ Սանտա Բարբարայի ծննդատանը:«Նա 3,5 կգ է: Մայրիկն ու երեխան իրենց առողջ ու լավ են զգում, նրանք արդեն տանն են», - նշված է զույգի պաշտոնական հաղորդագրությունում:
Երեխային անվանել են Լիլիբեթ Դիանա՝ երկու տատիկների պատվին: Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն մտերիմները Լիլիբեթ են կոչում, իսկ Դիանան Ուելսի դքսուհին էր ու Հարրիի մայրիկը:
Հարրին ու Մեգանը նաեւ անհատական ուղերձ են տեղադրել իրենց Archewell բարեգործական կազմակերպության կայքում.«Հունիսի 4-ին օրհնվել ենք մեր դուստր Լիլիի ծննդով: Դա ավելին էր, քան կարող էինք երբեւէ պատկերացնել: Առաջվա պես շնորհակալ ենք սիրո ու աղոթքների համար, որոնք եղել են ամբողջ աշխարհից: Շնորհակալ ենք ձեր անփոխարինելի բարության ու աջակցության համար»:
Իրենց շնորհավորել ցանկացողներին նրանք խնդրել են գումար փոխանցել կանանց ո...
Կարդալ ամբողջովին
