Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները։ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է հրապարակել․
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բանավոր կարգով հրահանգել է համայնքապետարանի ենթակայության տակ գործող «Ավշարի մշակութային և ընդհանուր սպասարկման բյուջետային հիմնարկ» ՀՈԱԿ-ի տնօրեններին՝ 2007-ից 2017 թվականներին հիշյալ կազմակերպությունում որպես էլեկտրիկ գրանցված, սակայն փաստացի համայնքի ղեկավարին պատկանող պահածոների գործարանում աշխատող և որպես հավաքարար ձևակերպված, սակայն փաստացի համայնքի ղեկավարի տանը ծառայություններ մատուցող աշխատակիցներին աշխատանքի չներկայանալու պայմաններում չազատել աշխատանքից:
ՀՈԱԿ-ի տնօրենները, նույնպես օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա հաշվարկել և որպես էլեկտրիկ ու հավաքարար գրանցված անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 միլիոն 625 հազար դրամ:
Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնած 95 մ...
Կարդալ ամբողջովին