Դեպի վեր

Գյումրու քաղաքապետի թեկնածուները ընտրատարածքային հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրերը

azatutyun.am09/28/2021, 1:00

Գյումրու քաղաքապետի թեկնածուները ընտրատարածքային հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրերը

Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուներից ամենահարուստը, ըստ ընտրատարածքային հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի, «Հայրաքաղաք» և «Գյումրին կռնա» դաշինքներից են։ Ամենահամեստ միջոցները հայտարարագրել է Կոմունիստական կուսակցության թեկնածուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի Արտյոմ Ղուկասյանը, «Հայրաքաղաք» դաշինքինը` Լևոն Բարսեղյանը

«Հայրաքաղաք» դաշինքը առաջնորդող, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը 7 անշարժ գույք է հայտարարագրել, 2 բնակելի տուն, 5 հողատարածք, ընդ որում՝ հողատարածքներից 3-ը Լոռու մարզի Վահագնի գյուղում, 2 «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, 52 մլն դրամի թանկարժեք գույք՝ սեփական գծանկարների, գրքերի ու հնաոճ իրերի հավաքածուներ:

Բարսեղյանը հայտարարագրել է շուրջ 27 մլն 330 հազար դրամ եկամուտ, որից 11 մլն 617 հազար դրամը «Ասպարեզ» ակումբից ստացած աշխատավարձն է, մնացածը անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու եկամուտը և տարբեր ծրագրերից ստացած հոնորարները: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ կազմել են 8 մլն 685 հազար դրամ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գյումրին կռնա» դաշինքի ցուցակը գլխավորելու է գործարար Սրտաշյանը, քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է

«Գյումրին կռնա» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Վարդան Գրիգորյանն է, որը հեղափոխությունից հետո մոտ 2 տարի զբաղեցրեց Շիրակի փոխմարզպետի պաշտոնը, այժմ չի աշխատում: Գրիգորյանը հայտարարագրել է 1 բնակարան, 1 առանձնատուն, 1 ավտոմեքենա: Որպես եկամուտ Շիրակի փոխմարզպետի 3 մլն 260 հազար դրամ աշխատավարձը և 3 բանկերում՝ 2 դրամային ու մեկ դոլարային ավանդների տոկոսներից ստացված՝ 2 մլն 957 հազար դրամը և 3657 դոլարը: Գրիգորյանը հայտարարագիրը ներկայացնելու օրը 41 մլն դրամ, 25 հազար 300 եվրո և 3500 դոլար է ունեցել։

«Արժանապատիվ ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Մարգարյանը 6 անշարժ գույք է հայտարարագրել, այդ թվում՝ մեկական բնակարան Գյումրիում ու Երևանում, հողամասեր Կոտայքի մարզում: Շարժական ու թանկարժեք գույք չի հայտարարագրել: Մարգարյանը «Մադլեն գրուպի» 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է, նույն ընկերությունից 1 մլն 250 հազար դրամի աշխատավարձ է ստացել, հայտարարագիրը ներկայացնելու պահին 985 հազար դրամ է ունեցել:

Հայաստանի հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է: Քաղաքապետի հանրապետական թեկնածուն հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ առանձնատուն ու հողատարածք Բենյամին գյուղում, ևս մեկ հողատարածք էլ Գյումրիում: 3 ավտոմեքենա ունի, թանկարժեք գույք ու եկամուտ չի հայտարարագրել։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին 10 մլն դրամ և 5 հազար դոլար է ունեցել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ն կմասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին, ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Իշխող ուժի ներկայացուցիչը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն և հողատարածք: Թանկարժեք գույք չունի, ունի մեկ մեքենա։ Եկամուտը մարզպետի աշխատավարձն է՝ 7.5 մլն դրամ և 3 բանկերից վերցրած 4.2 մլն դրամ վարկային միջոցները: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 4 մլն դրամ է ունեցել։

«Զարթոնք» կուսակցությա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր