Դեպի վեր

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը

armenpress.am12/30/2020, 6:18

Պատսպարանների առկայությունը գերակա հարցերից է. իրավիճակը փաստեց լուրջ անելիքների մասին. ԱԻ նախարարի հարցազրույցը

«Ով ուզում է աշխատել` միջոցներ է ձեռնարկում, ով չի ուզում աշխատել` պատճառներ է փնտրում». Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն արդեն ավելի քան 10 տարի այս կարգախոսով է առաջնորդվում, և սովորեցնում այդպես ապրել ու աշխատել նաև իր հետ աշխատող անձանց:

Արտակարգ իրավիճակների նախարարն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է համակարգում առկա խնդիրների, ուժեղ կողմերի, համագործակցությունների, նոր ծրագրերի, կադրային քաղաքականության, ինչպես նաև «Ազգային հերոս»-ի կոչում ստանալուց հետո իր զգացողությունների և այլ հարցերի մասին:

- Պարոն Փիլոյան, դեռ 1 ամիս է, ինչ զբաղեցնում եք ԱԻ նախարարի պաշտոնը, սակայն արդեն հասցրել եք մարզային այցելություններ ունենալ: Ներկայացրեք խնդրեմ` ի՞նչ խնդիրներ եք նկատել ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում դրանք լուծել: Որո՞նք են համակարգի ուժեղ և թույլ կողմերը, ինչ առաջնահերթություններ եք սահմանել:

- Դեռևս կարճ ժամանակ է, որ նշանակվել եմ ԱԻ նախարար, սակայն այս ժամանակահատվածում հասցրել եմ մարզային այցելություններ կատարել: Դրանք առաջնահերթության կարգով իրականացրել եմ սահմանամերձ և սահմանապահ մարզերում` հաշվի առնելով մեր երկրի սահմաններում տիրող իրավիճակը: Տեղում ծանոթացել եմ մեր նախարարության ենթակայության տակ գտնվող մարզային փրկարարական ծառայությունների կատարելիք աշխատանքներին, նրանց գործառույթներին, այդ ոլորտի խնդիրներին: Համակարգում առկա թերությունների մասին չեմ ցանկանա խոսել, ժամանակի ընթացքում լավն ու վատը կերևա, ինքս էլ կկարողանամ համեմատել ու ավելի ուշ գուցե խոսեմ այդ մասին: Մեր անձնակազմի ուժեղ կողմերից է ժողովրդին և պետությանը պիտանի լինելու պատրաստակամությունը: Կարող եմ ասել նաև, որ ինձ մոտ լավ տպավորություններ են ձևավորվել մեր սահմանամերձ մարզեր այցելություններից, հատկապես, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայությունների կատարած աշխատանքներից:

- Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը պարոն նախարար:

- Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի և Գեղարքունիքի մարզային փրկարարներն ակտիվ մասնակցություն են ունեցել մարտական գործողությունների շրջաններից մեր զինծառայողների մարմինների դուրս բերման և որոնողական աշխատանքներին: Առ այսօր Արցախի մեր գործընկերների հետ իրականացվում են անհետ կորածների, զինծառայողների մարմինների որոնողական, ինչպես նաև տարահանման աշխատանքները:

- Որո՞նք ենք ոլորտի գերակա խնդիրները:

- Առաջին հերթին պետք է շեշտեմ Աղետների վաղ ազդարարման կենտրոնացված համակարգի զարգացումը: Դա հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ արագ և արդյունավետ արձագանքել աղետներին, տրամադրել հավաստի օպերատիվ տեղեկատվություն, նվազեցնել մարդկանց կորուստները և տնտեսական վնասները: «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը» կընդունվի 2021 թվականին և հնարավորություն կտա ՀՀ տարածքում ստեղծել կենտրոնացված ազդարարման համակարգ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակավայրերում կտեղադրվի մոտ 1300 հատ էլեկտրաշչակ և 1300 հատ հեռակառավարվող թվային վահանակ: Խիտ բնակեցված ու մարդաշատ վայրերում կտեղադրվի մոտ 40 բարձրախոս: Իսկ մինչ հայեցակարգի ընդունումը 2021 թվականի հունվարին բոլոր մարզերում մարզային փրկարարական վարչությունները կիրականացնեն ազդարարման ուսումնավարժական պարապմունքներ. մի շարք բնակավայրերում դեկտեմբերին այդ գործընթացը սկսված է: Առաջին եռամսյակում ՀՀ սահմանամերձ մարզերից մեկում կիրականացվի բնակչության կենտրոնացված ազդարարման պիլոտային ծրագիր: Համակարգի առանցքային խնդիրներից է նաև սողանքային ռիսկի կառավարումը: Մեր հանրապետությունում սողանքներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ սպառնում են մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին և արգելք են հանդիսանում պետության կայուն զարգացման, հետևաբար և անվտանգության ապահովման համար: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Մինչև 2023 թ-ը նախատեսված է առավել վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկումների իրականացում. 131 ակտիվ սողանքից 14-ում գործիքային հետազոտություն կիրականացվի: Կառավարության 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով այդ աշխատանքների իրականացման համար նախատեսված է մոտ 125 մլն դրամ: Ասեմ նաև, որ 2021 թվականին նախատեսված է 48,5 մլն դրամի շրջանակներում իրականացնել Դիլիջանի «Մեծ Թալա», Հովքի, Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի և 10-րդ դպրոցի, Ներքին Ծաղկավան և Դպրաբակ համայնքների (թվով վեց) սողանքավտանգ տեղամասերի գործիքային հետազոտություններ:

- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր են իրականացվելու:

- Իմ առաջարկով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության նոր ծրագիր է մեկնարկելու։ Այս գաղափարի քննարկման նպատակով արդեն այցելել եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, հանդիպել բակալավրի կրթական ծրագրի ուսանողների հետ։ Ներդրվելիք կրթական ծրագիրն ուսանողներին հնարավորություն կտա քառամյա ուսման վերջին մեկ տարին սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ստանալ սպայի կոչում և պայմանագրային հիմունքներով ծառայել բանակում: Պետք է ուսումնասիրվեն երկու բուհի կրթական ծրագրերի համադրման հնարավորությունները: Մշակվելու է հարցաշար և ուսանողների մասնակցությամբ հարցախույզ կկազմակերպվի՝ հասկանալու համար վերջիններիս դիրքորոշումը:

Այսօր ՃԿՊԱ ավելի քան 90 շրջանավարտ ծառայում է պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 60 շրջանավարտ՝ ոստիկանությունում, 10 շրջանավարտ՝ ազգային անվտանգության ծառայությունում: Ակադեմիայի հեռակա համակարգում սովորում է պաշտպանության նախարարության և ոստիկանության 100 աշխատակից և ծառայող:

Հույս ունեմ, որ առաջարկը հաջողությամբ կյանքի կկոչվի, և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտները կհամալրեն ազգային բանակի սպայական կազմը:

Առաջիկայում նախատեսում ենք նաև ներդնել «վստահության հեռախոս», որի միջոցով կստանանք բնակչության առաջարկներն և դիտողությունները՝ նախարարության աշխատանքների վերաբերյալ: «Վստահության հեռախոս»-ն ավելի հասցեական և արդյունավետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն կտա:

- Զրույցի սկզբում խոսեցինք ազդարարման մասին, իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:

- Պատսպարանների առկայությունը մեզ համար կարևոր հարցերից մեկն է: Ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ մենք այստեղ լուրջ անելիքներ ունենք հարկ եղած դեպքում պատսպարանների վիճակի, որոշ դեպքերում նաև դրանց օգտագործման հարցում: Մենք պետք է բարձրացնենք բնակչության պաշտպանվածության մակարդակը, լիարժեք իրականացնենք քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների գույքագրման ու բնակչության կցագրման գործընթաց: Այստեղ ևս օրենսդրական կարգավորման կարիք կա և գալիք տարի պետք է ընդունվի նաև Բնակչության պատսպարման հայեցակարգը։ Պետք է ասեմ նաև, որ այս ուղղությամբ կարևորվում է քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների վերաբերյալ շինարարական նորմերի ընդունումը։ Դա նշանակում է, որ նախագծվող շենքերում պետք է նախատեսվեն պատսպարաններ: Պետք է նշեմ նաև, որ ելնելով տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակից պետք է փոփոխություններ կատարվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում։ Դա թույլ կտա հստակեցնել մասնավոր տնտեսություն, տեղական ինքնակառավարման և պետական մարմինների փոխհարաբերությունները, ինչպես նաև կանոնակարգել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նկատմամբ պատասխանատվությունն ու պաշտպանական կառույցների ֆոնդի ավելացումը։

- Պատերազմական, արտակարգ այլ իրավիճակների ժամանակ բնակչությանն այդ մասին ազդարարելու, նրանց պատսպարելու և տարհանելու ուղղությամբ հանրապետությունում խնդիրներ տեսնո՞ւմ եք:

- Այդ առումով մենք խնդիր ունենք, դրանք այսօր ակտուալ են մեր սահմանամերձ բնակավայրերում: Շատ անգամներ եմ շեշտել, եթե այդ համակարգը նախկինում չզարգացնեինք Լեռնային Ղարաբաղում, ավելի կոնկրետ, Ստեփանակերտում և Շուշիում, ապա քաղաքացիական բնակչության մեր կորուստները մի քանի անգամ ավելի շատ կլինեին: Այժմ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Մեր մարզային կառույցների ղեկավարներին արդեն խնդիրներ եմ առաջադրել, նրանք կազմել են ծրագրերը և ըստ դրա համայնքներում իրականացնում ենք պարապմունքներ` ազդարարում, պատսպարում, տարհանում:

- Կադրային փոփոխություններ նախատեսվո՞ւմ են: Երեկ փոխնախարարների փոխատեղման ականատես եղանք, արդյոք այլ փոփոխություններ ևս սպասվում են:

- Կադրային փոփոխություններ, առավել ևս ջարդ ես չեմ պլանավորում իրականացնել: Ինքս չեմ ընդունում նման մոտեցումները, քանի որ կադրեր կան, որոնք արդեն 10 և ավելի տարի ծառայում են համակարգում, լուրջ ներդրումներ ունեն ոլորտում: Ճիշտ չէ չգնահատել մարդու կատարած աշխատանքը: Երեկ Արմեն Փամբուխչյանի առաջին տեղակալի պաշտոնում ն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր