Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բաքիհանովին։ Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները։
Ըստ աղբյուրի, նախ տարածվել է վարկած, որ բլոգերի անշնչացած մարմինը գտել են այն բնակարանում, որտեղ նա ապրում էր, ապա տեղեկատվություն է տարածվել, որ Հուսեյնն ընկել է բազմահարկ շենքից։
Բլոգերի ծանոնթերը չեն բացառում, որ նրա մահը բխում է Ադրբեջանի կառավարության շահերից։
Նրանցից մեկի՝ Ավթանդիլ Մամմադովի խոսքով, Հուսեյնն իրեն պատմել է Թբիլիսիում ադրբեջանցիների խմբի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին։ Բլոգերը կասկած է հայտնել, որ այդ մարդիկ իր վրա հարձակվել են Բաքվից եկած հրամանով։ Մամմադովն ասել է, որ Հուսեյնը քաղաքական ապաստան էր խնդրել Վրաստանից, քանի որ իր հայրենիքում հետապնդումների էր ենթարկվում։
Դեպքի մասին գրել է նաև ադրբեջանցի լրագրող-հետաքննող Աֆղան Մուխթարլին, որին Թբիլիսիից գողացել ու Բաքու էին տարել։ Նա կոչ է արել ԶԼՄ-ներին բացահայտել Բաքիհանովի մահվան հանգամանքները, քանի որ նրան հետա...
Կարդալ ամբողջովին