Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ: Համերգաշարը լինելու է շարունակական:
Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախմբի 2022 թվականի բացօթյա համերգաշրջանի ժամանակացույցը՝
23.07, 19:00 - Դիանա Աբգարի պուրակ, Բազմաժանր երաժշտություն
30.07, 19:00 - Մանկական այգի, Երաժշտություն մուլտֆիլմերից,քայլերգեր
03.09, 19:00 - Հաղթանակի զբոսայգի, Քայլերգեր
10.09, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Գր.Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք), Բազմաժանր երաժշտություն
17.09, 19:00 - Սիրահարների այգի, Սիրված երգերի գործիքային կատարում
24.09, 19:00 - Երևանի 2800-ամյակի այգի, Բազմաժանր երաժշտություն
01.10, 19:00 - Մանկական երկաթուղի, Երաժշտություն մուլտֆիլմերից
08.10, 19:00 - Օղակաձև զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային ե...
Կարդալ ամբողջովին