PanARMENIAN.Net - Արցախում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ի պատվաստումները, որոնք իրականացվում են Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում։
ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանն ասել է, որ ռուս խաղաղապահներն Արցախին տրամադրել են 15,000 դեղաչափ պատվաստանյութ, որով կպատվաստվի 7500 քաղաքացի, գրում է Արցախպրեսը։
«Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդների նվազում և մահացության դեպքերի բացառում: Առաջին փուլում ընդգրկված են 65 տարեկան և բարձր տարիքի, 16-64 տարեկան խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, իսկ երկրորդ փուլում՝ ուսուցիչները, ոստիկանության և այլ պետական համակարգերի աշխատ...
Կարդալ ամբողջովին