Դեպի վեր

Երեկ Տիգրանաշենի ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության 2 մայոր, կապիտան ու ավագ սերժանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com09/23/2022, 3:48

Երեկ Տիգրանաշենի ոլորաններում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ոստիկանության քրեական հետախուզության 2 մայոր, կապիտան ու ավագ սերժանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Արարատի մարզում Տիգրանաշենի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը:



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ КамАЗ -ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 66-ին Սիմոն Սիմոնյանը, իսկ Toyota Corolla-ն վարել է Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Շավարշ Գրիգորյանը:

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Շ. Գրիգորյանը, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 30-ամյա Գևորգ Մարգարյանը, 40-ամյա Արման Հարությունյանը և 25-ամյա Արմեն Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդ Շ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով մայոր է:

Մյուս վիրավորներից Գ. Մարգարյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, կոչումով կապիտան է:

Վիրավորներից Ա. Հարությունյանը աշխատում է ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով մայոր է, իսկ Ա. Հովհաննիսյանը աշխատում է ոստիկաության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես կրտսեր օպերլիազոր, կոչումով՝ ավագ սերժանտ է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել էին Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով КамАЗ-ը բախվել էր երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր