PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, մեկնաբանելով հաջակցություն Արցախի իր գրառումները Australian Open-ում 2 հաղթանակից հետո, ասել է, որ իր երակներում հայի արյուն է հոսում՝ ուզում էր հավատ և ուժ ներշնչել արցախցիներին։
«Ես բազմիցս եմ ասել, որ պատվում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ ՌԴ-ն, բայց և հայրական, և մայրական կողմից իմ երակներում հայի արյուն է հոսում։ Ուզում էի ինչ-որ կերպ սատարել, հավատ և ուժ ներշնչել»,-ասել է Խաչանովը, գրում է Sports.ru-ն։
Australian Open-ի երրորդ փուլում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը աջակցություն է հայտնել շրջափակված Արցախին։ Նա գրել է տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ Artsakh Stay Strong!!! (Արցախ, պինդ մնա)։
«Ադրբեջանի Թենիսի ֆեդերացիան այս դեպքից հետո հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Թենիսի միջազգային ֆեդերացիա՝ պահանջելով պատժել մարզիկին «քաղաքական կարգախոսներ բարձրաձայնելու համար», գրում է Haqqin.az-ը։
Խաչանավը չորրորդ փուլում կրկին հաղթանակ է տարել, կարիերայի մեջ առաջին անգամ դուրս գալով Australian Open-ի քառորդ եզրափակիչ, և կրկին խաղից հետո գրառում է արել տեսախցիկի օբյեկտիվի վրա՝ սատարելով Արցախին, գրում է Sports.ru-ն։
«Շարուն...
Կարդալ ամբողջովին