Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողները 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Նշվում է, որ հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 1000 խոշոր հարկ վճարողների տասնյակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 143 միլիոն 993 հազար դրամ վճարած հարկերով:
Հաջորդը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 51 միլիոն 275 հազար դրամ վճարած հարկերով:
3-րդ տեղում «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 45 միլիոն 36 հազար դրամ վճարած հարկերով:
4-րդը «Ինտերնեյշնլ Մասիս տոբակո»-ն է՝ 27 միլիոն 436 հազար դրամ վճարած հ...
Կարդալ ամբողջովին