«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օպերային արվեստի երկրպագուներ ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 30-31-ին և նոյեմբերի 2-ին:
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը Մարիո Կորադին է Իտալիայից, բեմադրող նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, իսկ զգեստների նկարիչը Սուսաննա Ալավերդյանն է:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին։ Չորս գործողությամբ ներկայացման վերաբեմադրմանը ներգրաված է թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քան 350 աշխատակից: Ներկայացումը վերականգնվել է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի արտաբյուջետային միջոցներով:
Մաեստրո Կարեն Դուրգարյանի՝ հանդիսատեսին ուղղված խոսքում կարդում ենք. «Մեզ համար անչափ կարևոր է Վերդիի այս նշանավոր օպերան մեր խաղացանկում ունենալը: Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը»:...
Կարդալ ամբողջովին