«Օրակարգի հիմնական թեման առնչվում էր դեղերի վերահսկողության հիմնական ռիսկերին, դեղերի ոլորտում ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկին։
Հակոբ Ավագյանը, կարևորելով պետություն-մասնավոր հատված երկխոսությունը, շեշտել է, որ խումբը ձևավորվել է` նպատակ ունենալով բարձրացնել տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը։
Ոլորտի փորձառու և առաջադեմ մասնագետների ներգրավմամբ նպատակադրվել է խորհրդակցել դեղերի բնագավառին առնչվող խնդիրների շուրջ ու վերահսկողական աշխատանքների արդյունավետությունն առավելագույնս բարձրացնել։
Խորհրդակցական խմբի անդամները բարձրացրել են այս առումով իրենց մտահոգող մի շարք խնդիրներ, կապված, մասնավորապես, Հայաստանում ապօրինի, չգրանցված դեղերի առկայության, դեղատոմսերով դեղերի բացթողնման հետ եւ այլն։
Ի պատասխան հարցադրումների՝ Ավագյանը տեղեկացրել է, որ չգրանցված դեղերի բացահայտման ուղղությամբ վերջին շրջանում օպերատիվ մի շարք քայլեր են ձեռնարկվել։
Կարդալ ամբողջովին