Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց մոտ մեկ ժամ է, ինչ բողոքի ակցիա է: «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք վերաբերմունքից:
Հիշեցնենք՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսակզային հոկտեմբերի 12-ին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ այցելել է «խոշոր հարձակման ենթարկված Գյանջա քաղաքի բնակելի տարածքներ» եւ ցավակցություն էր հայտնել մարդկային կորուստների եւ տուժածների համար: Դրանից հետո միայն հասարակական ճնշման ներքո հայտարարություն էր տարածել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ վշտակցություն հայտնելով ՀՀ Գեղարքունիքի մարզում 14-ամյա տղայի ծանր վիրավորման վերաբերյալ եւ կրակի դադարեցման կոչ անելով: Ավելի ուշ արձագանք էր եղել նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից, որը, սակայն, դարձյալ վերաբերում էր բացառապես ՀՀ տարածքում վիրավորված երեխային. Արցախի քաղաքացիական անձանց, ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ որեւէ գնահատական ՄԱԿ-ը չի հնչեցրել:
Այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության թիրախում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատու Ինք Թենիլայն էր, որին ցուցարարները ներկայացրին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով վիրավորված, զոհված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաեւ՝ գնդակահարված գերիների լուսանկարները. «Ադրբեջանը ունի 10 քաղացիական զոհ, որի համար ամեն օր բարձրաձայնում եք, մենք ունենք 31 քաղաքացիական զոհ, որոնց մասին, սակայն, չի խոսվում»,- նշեցին նրանք:
Արձագանքելով ցուցարարների դժգոհությանը՝ Ինք Թենիլայը թարգմանչի միջոցով ասաց, որ իրենք գիտեն իրականությունը, ինչը ավելի զայրացրեց հավաքված քաղաքացիներին. «Եթե գիտեն, ինչո՞ւ են լռում, լռում են մեր ցավի դիմաց»,- բղացեցին նրանք:
Ինք Թենիլայը պնդեց, որ իրենք խոսում են այդ մասին իրենց զեկույցներում, ինչին, սակայն, ցուցարարները հակադարձեցին՝ հիշեցնելով Թվիթերի միկրոբլոկում դրսեւորած երկակի ստանդարտների մասին. «Մեր զոհերի մասին որեւէ գրառում, որեւէ գործնական քայլ չի արվում»:
Բողոքի ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ը գլոբալ թքած ունի մեր իրականության վրա. «Մինչեւ ՄԱԿ-ը չխոսի մեր զինվորների անարգանքի մասին, որը իրենց կողմից դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն, մինչեւ չխոսի գերիների մասին, որոնք գնդակահարվեցին միայն նրա համար, որ հայ էին, մենք չենք հեռանալու. սա 21-րդ դարի ցեղասպանությունն է հայերի նկատմամբ»:
Իրավիճակը ավելի լարվեց, երբ քաղաքացիները պահանջեցին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ հանդիպում, եւ պարզվեց, որ նա գրասենյակում չէ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատուն հետաքրքրվեց՝ արդյո՞ք ցուցարարները նրա հետ պայմանավորվել են հանդիպման համար, ինչին վերջիններս պատասխանեցին. «Իսկ Ադրբեջանը մեզ հետ պայմանավորվե՞լ էր պատերազմ սկսելուց առաջ»:
Ցուցարարները հետաքրքրվեցին, թե որտեղ է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչու այժմ հնարավոր չէ նրան կանչել այստեղ, ինչին արձագանքելով՝ Թենիլայն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին, սակայն եթե հարցազրույց են ուզում, ...
Կարդալ ամբողջովին