Դեպի վեր

Երևանում անցկացվում է Orion Summit 2022-ը. Քննարկվում են տեխնոլոգիական աշխարհի արդիական թեմաները

panarmenian.net06/22/2022, 12:12

Երևանում անցկացվում է Orion Summit 2022-ը. Քննարկվում են տեխնոլոգիական աշխարհի արդիական թեմաները

22 հունիսի 2022 - 16:10 AMT

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Երևանում բացվել է Orion Summit 2022 գագաթնաժողովը՝ քննարկելու տեխնոլոգիական աշխարհի արդիական թեմաները։

Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է ամփոփել Orion-ի վերջին 2 տարվա գործունեությունը, պանելային քննարկումների շրջանակում բացահայտել հայկական էկոհամակարգի հիմնական խնդիրներն ու գտնել դրանց լուծումները, ինչպես նաև աջակցել դրան։

Ըստ նրա՝ միջոցառման ընթացքում ներկայացվելու են միաեղջյուր դառնալու ներուժ ունեցող 5 ամենաարագ աճող հայկական ստարտափերը։

Orion Summit 2022-ին մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և այլ մասնագետներ:

«Այս տարի արդեն ներդրումներ են ներգրավվում։ Հուսով ենք՝ մինչև տարեվերջ մեզ կհաջողվի կրկնապատկել դրանց նախորդ տարվա ծավալը` հասցնելով մինչև $50 մլն-ի», – նշեց Արզումանյանը։

Միջոցառման Platinum հովանավորը Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցն է՝ Ամերիաբանկը: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգի ստեղծման ու զարգացման գործում, ընկերությունը միացել է գագաթնաժողովին՝ թվային էկոհամակարգերի դերն ու նշանակությունը ներկայացնելու համար:

Ամերիաբանկի իրավական հարցերով տնօրեն Դավիթ Սարգսյանի խոսքով՝ Բանկը միշտ կարևորել է դիջիթալիզացումն ու թվային զարգացումը:

«Ամերիաբանկն իր զարգացման ծրագրում ընդգծում է էկոհամակարգերի ստեղծման նշանակությունը, ինչպես նաև բիզնես–պատվիրատու և B2B ու B2C համակարգերի հարաբերությունների դյուրացումը։ Ու հետևաբար մենք կարևորում ենք մասնակցությունն այս գագաթնաժողովին և որպես գլխավոր պլատինե հովանավոր մասնակցում ենք մի քանի ուղղությամբ», – ընդգծեց նա՝ հավելելով, որ այս միջոցառումը կարևորագույն քայլերից է, որը կխթանի տարբեր էկոհամակարգերի զարգացումը մեր երկրում։

Էկոհամակարգային լուծումները հնարավորություն են տալիս բիզնեսներին ու ֆիզանձանց ներկայանալ ծառայությունների առա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր