Դեպի վեր

Մունդիալ-2022․ Բրազիլիայի հավաքականը «կախարդական երեկո» պարգևեց երկրպագուներին

armenpress.am11/24/2022, 9:30

Մունդիալ-2022․ Բրազիլիայի հավաքականը «կախարդական երեկո» պարգևեց երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի վերջին խաղում պայքարի մեջ մտավ առաջնության հաղթողի հիմնական ֆավորիտներից մեկը՝ Բրազիլիայի հավաքականը․ մրցակիցը Սերբիայի ընտրանին էր։

Խաղի մեկնարկին սերբերը փորձեցին համարձակ ֆուտբոլ խաղալ, և սկզբնական հատվածում դա նրանց մոտ ստացվում էր։ Թեև վտանգավոր պահեր բրազիլացիների դարպասի մոտ սերբերը չէին ստեղծում, սակայն նրանց հաջողվում էր պրեսինգի միջոցով կանխել բրազիլացիների առաջխաղացման փորձերը ու որոշակի ճնշում գործադրել։ Սակայն Բրազիլիան աստիճանաբար նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց։ Բրազիլիան ավելի շատ էր տիրում գնդակին, ավելի շատ էր գրոհում ու սպառնում մրցակցի դարպասին։ Առաջին խաղակեսում, սակայն, Բրազիլիան այդպես էլ մինչև վերջ չբացվեց։ Խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, իսկ երկրորդ խաղակեսում սերբերը իրենց մաշկի վրա զգացին Բրազիլիայի հավաքականի ամբողջ հզորությունը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներն առաջ նետվեցին՝ մրցակի վրա ահռելի ճնշում գործադրելով։ Բրազիլացիները պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը ու անընդհատ սպառնում էին նրանց դարպասին։ Սերբիայի հավաքականը երկրորդ խաղակեսում անօգնական տեսք ուներ և միայն պաշտպանվում էր, սակայն նման խաղով, իհարկե, սերբերը չէին կարող խուսափել բաց թողած գնդակից։ Ի վերջո, մի քանի վտանգավոր գրոհից հետո, որոնցից մեկի ժամանակ էլ Սանդրոյի հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, բրազիլացիները կարողացան իրենց տոտալ առավելությունը գոլի վերածել։ 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, ով ճիշտ պահին հայտնվեց ճիշտ տեղում․ Վինիսիուսի հարվածից հետո գնդակը հետ մղեց սերբերի դարպասապահ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր