Դեպի վեր

ԵԽԽՎ բանաձևը «հիմնականում օբյեկտիվ իրականության արձանագրում է». փորձագետ

azatutyun.am09/29/2021, 4:18

ԵԽԽՎ բանաձևը «հիմնականում օբյեկտիվ իրականության արձանագրում է». փորձագետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքներին վերաբերող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը ոչ հայանպաստ, ոչ էլ հակահայական անվանելը ճիշտ չէ, այն հիմնականում օբյեկտիվ իրականության արձանագրում է։ Սա միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանի կարծիքն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

«Այն արձանագրում է երկու կողմից էլ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը։

5 էջից բաղկացած փաստաթուղթն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատերազմի հետևանքներին՝ սկսած հումանիտար իրավիճակից մինչև հայ-ադրբեջանական սահմանի լարվածության աճ։ Նաև պատերազմական հանցագործությունների մասին է մատնանշվում։

Սոսի Թաթիկյան

Բանաձևի այս կետում միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետը շեշտադրումների խնդիր է տեսնում. - «Երևում է, որ Ադրբեջանի կողմից գերակշռել են նման հանցագործությունները, սակայն նաև արձանագրվում են հայկական կողմից կատարված նմանատիպ հանցագործությունները։ Մենք գիտենք, որ, այո, հայկական կողմից եղել են նմանատիպ հանցագործություններ, սակայն դրանք չեն կրել կազմակերպված բնույթ, չեն խրախուսվել պետության կողմից։ Այնպես որ, այստեղ բավականին մեծ ճեղքվածք կա երկու կողմերի կատարած հանցագործությունների միջև»։

Սոսի Թաթիկյանը խնդրահարույց է համարում, որ փաստաթղթում չի արձանագրվում, թե ով է սկսել 44-օրյա պատերազմը։ Փորձագետը նկատում է նաև, որ փաստաթղթում շեշտվում է իննսունականներին տեղահանված ադրբեջանցի փասխտականների խնդրի, բայց ոչ հայ փախստականների ու տեղահանվածների մասին. - «Ես այստեղ տեսնում եմ անհավասարություն, քանի որ այդ պարագայում ոչ միայն պետք է ապահովվի Շուշի և Հադրութ հայ տեղահանվածների վերադարձը, այլ նաև 91-94 թվականներին այլ տարածքներից հայ փախստականների վերադարձը»։

«ԵԽԽՎ բանաձևը ձեռնտու է հայկական կողմին»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքներին առնչվող ԵԽԽՎ բանաձևը ձեռնտու է հայկական կողմին, համոզված է կառույցում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Իշխող ուժի ներկայացուցչի պնդմամբ՝ դա է փաստում այն, որ ադրբեջանական ու թուրքական կողմերը բանաձևին դեմ են քվեարկել. - «Ոչ մի բանաձև չի կարող լինել ամբողջությամբ և միայն պրոհայկական ձևակերպումներով, ցանկացած բանաձևի մեջ կարող են լինել կետեր, որոնք մենք կուզեինք չլինեին, կետեր, որոնք կուզեինք լինեին, բայց չկան։ Բայց ընդհանուր առմամբ, միանշանակ է, որ սա հայկական կողմի համար ձեռնտու բանաձև է»։

Ռուբեն Ռուբինյան

Ռուբինյանը հայկական կողմի հաջողությունն է համարում, որ փաստաթղթում, չնայած ադրբեջանական կողմի ճնշումներին, ներառվեց «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։

Բանաձևում խոսվում է նաև անկախ կարգավիճակից գերիների ազատ արձակման անհրաժեշտության, վերջին 30 տարիներին Ադրբեջանի տարածքում հայկական պատմամշակութային կոթողների ոչնչնացման, ու պատերազմի ընթացքում ու հետո Արցախի տարածքի հուշարձանների դիտավորյալ թիրախավորման ու ոչնչացման մասին։...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր