Փետրվարի 16-28-ը Երևանի շախմատի տանը անցկացվող շախմատի Հայաստանի առաջնության տղամարդկանց մրցաշարի 7-րդ տուրի բոլոր պարտիաները արդյունավետ ելք ունեցան:
Միանձնյա առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Զավեն Անդրիասյանին և վաստակեց 6 միավոր: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը ևս հաղթանակ տարավ: Նա սպիտակներով պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին, և շարունակում է կես միավորով զիջել Գաբուզյանին:
Մյուս 4 պարտիաներում ևս հաջողությունն ուղեկցեց սպիտակներին. Տիգրան Հարությունյանը հաղթեց Լևոն Բաբուջյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանը՝ Մանուել Պետրոսյանին, Մամիկոն Ղարիբյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանին:
Այժմ Տեր-Սահակյանն ու Հարությունյանը կիսում են 3-4-րդ տեղերը՝ մեկ միավորով հետ մնալով երկրորդ տեղում ընթացող Փաշիկյանից: 3.5 միավոր ունեն Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Սար...
Կարդալ ամբողջովին