Դեպի վեր

Փորձագետի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չկա

azatutyun.am10/22/2020, 4:30

Փորձագետի կարծիքով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չկա

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստից երկու օր անց էլ կազմակերպությունը փակ քննարկման մասին որևէ հայտարարություն չի տարածվել, ինչը, ըստ հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանի, նշանակում է, որ Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չկա։

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրորդ նիստը նախագահած Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Նեբենզյան լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ փակ քննարկման մասնակիցները կարևորել են Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը հսկելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Անվտանգության խորհուրդը բավական համակարծիք է եղել մոտեցումների վերաբերյալ։

«Երկրները համակարծիք են ակնհայտորեն, որ պատերազմը պետք է դադարի, պետք է լինի զինադադար, և որ պետք է լինի մոնիտորինգի մեխանիզմ։ Որովհետև այս հարցերը հակասական չեն։ Սակայն ես կարծում եմ, որ հնարավոր է այնտեղ եղել են այլ խոսակցություններ, որոնց մասին մենք չենք կարող իմանալ։ Օրինակ, թե արդյո՞ք կիրառեն ինչ-որ սանկցիաներ, կամ կողմերից մեկին դատապարտեն քաղաքացիական բնակչությանը, քաղաքները, ինֆրաստրուկտուրան թիրախավորելու հարցում։ Եվ հնարավոր է, որ այդ հարցում տարաձայնություններ են եղել», - նշեց Սոսի Թաթիկյանը։

ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում աշխատանքի փորձ ունեցող Թաթիկյանի խոսքով, Ղարաբաղում բռնկված հրդեհը մարելու համար կազմակերպությունը կարող է առաջարկել խաղաղության աջակցման, պարտադրման կամ պահպանման գործողություն , դա կարող է անել անմիջապես ՄԱԿ-ը, կամ հանձնարարել որևէ տարածաշրջանային կազմակերպության․ - «Ուղղակի հարցը այն է, թե ինչքանով է դա մեզ բարենպաստ։ Մենք միշտ խուսափել ենք ՄԱԿ-ի խաղաղարար զորքեր Հայաստանում ունենալուց, և ես գտնում եմ, որ մեր մտավախությունները տեղին են։ Որովհետև, առաջինը, ՄԱԿ-ի խաղաղարար զորքերի կազմի հանդեպ կրկին անգամ մենք մեծ հսկողություն չունենք։ Այն երկրների մեջ, որոնք զորքեր են տրամադրում, կան այնպիսի երկրներ, որոնք մեր համար բոլորովին նպաստավոր չեն։ Նույն Պակիստանը, որը չի ճանաչել Հայաստանի գոյությունը և դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ Եվ նույն Թուրքիան։ Այս երկուսը խոշորագույն կոնտրիբյուտորներից են»։

Նրա փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է նաև պատժամիջոցներ կիրառել, այս դեպքում էլ, ըստ փորձագետի, վտանգներ կան հայկական կողմի համար․ - «ՄԱԿ-ը սիրում է հավասարության նշան դնել, հետևաբար եթե, օրինակ, ինքը ասի, որ զենքի էմբարգո պիտի լինի, ամենայն հավանականությամբ նա կասի, որ զենքի էմբարգո պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ։ Այսինքն՝ մյուս բոլոր երկրները պետք է հրաժարվեն այդ երկու երկրներին զենք մատակարարելուց։ Թե ինչքանով է դա մեզ բարենպաստ, կրկին անգամ պարզ չէ, որովհետև այս պահին այդ հավասարակշռությունը ի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր