Դեպի վեր

gorgeouz beats. hայկական երաժշտության նկատմամբ սիրուց ծնված նախագիծը

bravo.am01/24/2023, 10:54

gorgeouz beats. hայկական երաժշտության նկատմամբ սիրուց ծնված նախագիծը

gorgeouz beats-ի անսովոր երաժշտական գործերը վաղուց տարածվել են ու մեծ հետաքրքրություն առաջացրել համացանցում, սակայն այն ստեղծողների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Դրա համար էլ BRAVO.am-ը հանդիպեց նախագծի հիմնադիր Գոռ Ղուկասյանի եւ պրոդյուսեր Արարատ Դիլոյանի հետ: Նրանք պատմել են իրենց երաժշտական լաբորատորիայի ու այնտեղ կատարվող փորձարկումների, հայկական երգերի ուժի եւ իրենց ուղերձների մասին:- Սկսենք գաղափարից, թե ինչպես որոշեցիք ստեղծագործել ու երաժշտական նոր գործեր ստանալ:

Գոռ. Վաղ մանկությունից է սկսվել, քանի որ սովորել եմ երաժշտական դպրոցի երգչախմբային բաժնում: Բայց հենց ստեղծագործել սկսել եմ այն բանից հետո, երբ 11 տարեկանում լսել եմ Թուփաքին ու ծանոթացել ռեփին եւ հիփ-հոփին. այդ ամենը նորություն էր ինձ համար, հասկացա, որ նման երաժշտություն էլ գոյություն ունի: Սկզբում ստեղծագործելը զուտ հետաքրքրություն ու զբաղմունք էր. ծրագիր գտանք ու սկսեցինք ռեփերների բիթեր սարքել: Բայց եղավ ժամանակ, որ այդ ամենը մի կողմ դրեցի ու ընդունվեցի Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին: Չմոռացա այդ նախասիրությանս մասին, թեեւ ակտիվորեն չէի էլ զբաղվում:

Արարատ. Այդ ժամանակ դեռ մեզ համար էինք ստեղծում, համացանցն այդքան էլ զարգացած չէր, որ տարածեինք: Ընկերական ու բարեկամական շրջանակներն էին միայն լսում:

Գոռ. Ինստիտուտում ենք ընկերացել Արարատի հետ: Այս գործում մենակ չեմ. 3-4 հոգի է եղել, որ ակտիվ մասնակցություն է ունեցել:

7


- Ինչո՞ւ հենց gorgeouz beats, գիտեմ, որի բառի ընտրության հետ կապված հետաքրքիր պատմություն կա:

Գոռ. Երբ դպրոցական տարիքում 4-5 բիթ էի վաճառել ռեփերներին, որոշեցի, որ ինձ բեմական անուն է պետք: Բիթ բառը շատ տարածված է, ու պրիմիտիվ կլիներ համադրել Գոռի հետ: Քանի որ ռեփի մայրենի լեզուն անգլերենն է, դրա համար բացեցի անգլերեն-հայերեն բառարանն ու սկսեցի փնտրել բառ, որի մեջ կլիներ Գոռ: Եվ ամենահարմարը gorgeous-ն էր՝ հիասքանչ իմաստով, մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ (ծիծաղում ենք, -հեղ.):

Արարատ. Բայց մեր տարբերակում z-ով է գրվում:

Գոռ. Ամերիկյան ժարգոնով է բառն այդպես օգտագործվում:

- Իսկ ինչո՞ւ եք նախընտրում Ձեր դեմքը ցույց չտալ, լուսանկարվել էլ չցանկացաք զրույցի ընթացքում, համաձայնեցիք բացառության կարգով միայն մի քանի լուսանկար BRAVO.am-ին տրամադրել: Խորհրդավորությո՞ւն եք պահում:

Արարատ. Այսօր փուչ գործ անելիս էլ ամեն ինչ շատ է հանրայնացվում, իսկ մենք նախընտրում ենք, որ առաջին պլանում լինի արտադրանքը, ոչ թե այն ստեղծողը: Շատ քչերը գիտեն, որ Գոռը լեյբլում միակ բիթ ստեղծողն է, նա է հիմնադիրը, բայց ընկերների ու համախոհների թիմ ունի, որոնք ամեն կերպ աջակցում են: Ազգային երաժշտության գաղափարն է բոլորին միավորում ու համախմբում, ուզում ենք, որ այն չմոռացվի: Միտքն այն է, որ մեր ազգայինը երիտասարդ սերնդին ավելի մատչելի լինի ու ականջին հաճելի: Ստեղծում ենք հնի ու նորի սինթեզ՝ ինքնատիպ մատուցմամբ:



- Գոռ, պատմեք մի քիչ Ձեր գործերի նպատակի ու ստեղծագործական փուլի մասին, ինչպե՞ս են գաղափարները ծնվում Ձեր գլխում:

Գոռ. Գաղափարներն անվերջ են, բայց ամեն ինչ մեր հայկական երաժշտության նկատմամբ պարզ սիրուց է ծնվում: Ես այդկերպ եմ ժամանակը զգում ու ներկայացնում երգերը: Իսկ նպատակը մեր երաժշտությունը կենդանի պահելն ու հասկանալի դարձնելն է: Իմ սերունդն ու ավելի փոքրերը քիչ են տեղյակ մեզ դարերով ժառանգված երաժշտությունից: Ես կարողանում եմ այնպես մատուցել, որ այն հասկանալի լինի ամենափոքրերից մինչեւ մեծերը. մեր նախագծի առաջնային անելիքն ու նպատակը հենց դա է: Օրեցօր այս ամենն ինձ ավելի ու ավելի է հետաքրքրում եւ կապում հայկական մաքուր, իսկական երաժշտության հետ: Արխիվներում ահռելի քանակությամբ երաժշտություն ու երգեր կան, որոնք, չգիտես ինչու, մեզ հասանելի չեն ու տաքուկ պահվում են: Ճիշտ է՝ armenian radio archive հավելված կա, որի մեջ որոշ նյութեր տեղադրել են (Հանրային ռադիոյի թվայնացված արխիվը, -հեղ.), բայց կարծում եմ, որ վինիլներում եղածներն էլ կարելի է որակյալ թարմացնել ու ներկայացնել:

Արարատ. Այնպիսի գոհարներ ունենք, որոնք հասանելի չեն ո՛չ անվճար ու ո՛չ էլ վճարովի հարթակներում: Եթե այն չպիտի մատուցվի, էլ ինչի՞ համար է: Մենք, որպես ստեղծագործող մարդիկ, միշտ նորի կարիքն ունենք, անընդհատ նույն արտիստներին անդրադառնալն էլ ճիշտ չէ: Այդ նորության պակասը հենց դրանով է պայմանավորված: gorgeouz beats-ին հաճախ են գրում ու խնդրում անդրադառնալ տարբեր գործերի, բայց կարեւոր է, որ դրանք դիպչեն մարդկանց սրտերին:



- Դուք ներկայանում եք որպես երաժշտական փորձարարական լաբորատորիա, ի՞նչ է այնտեղ տեղի ունենում, որ համադրվում են անհամատեղելի թվացող Բաբաջանյանն ու Թուփաքը:

Գոռ. Միշտ փորձել եմ ստանալ այն երաժշտությունը, որն ուզում եմ լսել, եւ որը մշտապես հնչում է գլխումս: Ինձ հետ այդպես հաճախ է լինում, բացի այդ, նաեւ իմ հեղինակային երաժշտությունն էլ ունեմ, ուղղակի այնքան շատ եմ միքսել, որ երբեմն դրա մասին մոռանում եմ: «Այրիվանը» սարքելուց հետո 3-4 ամիս էր անցել, ու երբ հարցրին, թե ում գործն է, չհիշեցի: Որոշ ժամանակ անցավ, նորից նույն հարցը տվեցին, նախագծերը բացելուց հետո միայն հասկացա, որ այն որեւէ տեղից չեմ վերցրել, ինքս եմ նվագել, պարզապես մտքիցս թռել էր (ծիծաղում է,-հեղ.):



- Իսկ ամենաանհավանականը Ձեր պատկերացմամբ ո՞րն է ստացվել, որը նաեւ Ձեզ է զարմացրել ու անսպասելի արձագանքներ ունեցել:

- Հենց ամենաառաջին գործն էր՝ «Շուշիկի»-ն: 2019-ի նոյեմբերին հրապարակեցի ու մտածում էի՝ ընկերներս էլ ներառյալ հազիվ 100 հոգի կլսի (ծիծաղում է,-հեղ.): Բայց զգացի, թե «Շուշիկի»-ն ինչպիսի դռներ ու ճանապարհներ է բացում մեր առաջ: Պատրաստվում էի այն Ֆեյսբուքում հրապարակել, երբ ընկերս զանգահարեց ու հարցրեց, թե ինչո՞վ եմ զբաղված: Նրան պատմեցի, որ «Շուշիկի»-ն միքսել եմ, բայց Կոմիտասին համապատասխան նկար չեմ գտնում, բոլորում մռայլ է ու տխուր, մինչդեռ իրականում նա բնավ էլ այդպիսին չի եղել: Քիչ անց ուղարկեց իլյուստրացիան: Մեկ այլ ծրագրով մոխրագույն ֆոնը դեղին սարքեցի ու հրապարակեցի:



Մեկնաբանություններում մի տղա գրեց, որ ուզում է բիթը վերցնել ու ռեփ անելու համար փոխել, չառարկեցի: Հետո ինձ ուղարկեց իր տարբերակն ու հետն էլ որպես նվեր լոգո էր տեղադրել: Այն մի քիչ փոխեցինք ու հիմա մեր տարբերանշանն է. դռներ բացվել ասելով՝ սա նկատի ունեի: Ապա մեկնաբանություն եղավ Մոս Ատյանից. «Ուրախալի է, որ Կոմիտաս սիրում եք, բայց լավ չի, որ իմ սարքած իլյուստրացիան օգտագործել եք՝ առանց անունս նշելու»: Հետագայում նրա հետ ընկերացանք, եւ մեզ համար Առնո Բաբաջանյանի ու Հայրիկ Մուրադյանի իլյուստրացիաները սարքեց: Ուրախալի էին նաեւ «Լեբլեբիջի»-ի արձագանքները, բայց պատկերացնում էի, որ այն պիտի հաջողություն ունենա:



-Ինչի՞ արդյունքում եք կանխազգում՝ մարդկանց պահանջները լա՞վ գիտեք, թե՞ ազգայինի կարիքը հիմա շատ ունեն:

- Ցանկացած ոլորտում ստեղծագործող մարդ սեփական երեւակայությունից ու մտքերից բացի, ունենում է նաեւ հավաքական մտածելակերպ: Մենք ապրում ենք այս երկրում ու քաղաքում, կարող ենք զգալ, թե այս պահին ինչն է անհանգստացնում մեր հայրենակիցներին կամ ինչն է ոգեւորում: Երբ ամբողջ մոլորակի հետ մի օրգանի պես ես, զգում ես, թե ինչ է կատարվում:

- Իսկ ինչի՞ շնորհիվ եք կարողանում այդ ամենը զգալ:

- Ունեմ ընկերներ, որոնք առանց իրենց կյանքը խնայելու պատրաստ են ամենավտանգավոր ու դաժան տեղերը գնալ ու անել այն ամենը, ինչ պետք է մեր ազգին:

- Պատերազմը նկատի ունեք, պատրաստ են գնա՞լ, թե՞ ար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD392.5401.5
EUR418435
RUR5.525.85
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր