PanARMENIAN.Net - Ակբա բանկը Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ գործակցությամբ ու Շվեդիայի աջակցությամբ ներգրավել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամի ֆինանսական միջոցներ:
Ներգրավված միջոցներն Ակբա բանկը կուղղի Հայաստանում կին ձեռներեցների ֆինանսավորմանը։ Ակբան ֆինանսավորումը ներգրավել է «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում:
Եվրամիության և ՎԶԵԲ-ի հետ այս նախաձեռնությունը Հայաստանում էլ ավելի կզարգացնի փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնց ղեկավարները կանայք են։ Տեղական արժույթով վարկավորման առանցքում են լինելու հատկապես գյուղական վայրերում գործող բիզնեսները։
«Նոր ռեսուրսները հնարավորություն են տալու կանանց, որպեսզի նրանք ավելի ակտիվ ու համարձակ լինեն բիզնես նախաձեռնությունների մեջ։ Ակբա բանկն արդեն զգալի ձեռքբերումներ ունի կանանց բիզնես գործունեության վարկավորման մեջ. կանայք բավականին ակտիվ դեր ունեն տնտեսության փոքր ու միջին հատվածի գործունեության շրջանակում»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
«Ակբա բանկի հետ մեր երկարատև համագործակցության ար...
Կարդալ ամբողջովին