
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Աշտարակի բաժնի գործընկերների և Արագածոտնի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Օպերատիվ խմբերը Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին երեք տղամարդու, որոնք ձերբակալվեցին ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերվեցին ոստիկանություն: Կասկածանքը թմրանյութ ձեռք բերելը, պահելն ու իրացնելն էր։ Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երեք փաթեթ մեթամֆետամին, 30-ամյա երևանցու մոտ լիրիկայի 28 դեղահաբ կար, իսկ վարորդի` Զովունի...
Կարդալ ամբողջովին