Դեպի վերեւ

Քվեարկության կարգի, մանդատների բաշխման, կառավարության ձեւավորման եւ այլ կարեւոր իրավական հարցերի մասին

hraparak.am04/1/2017, 1:35
  • Email
  • Facebook
  • Twitter

Քվեարկության կարգի, մանդատների բաշխման, կառավարության ձեւավորման եւ այլ կարեւոր իրավական հարցերի մասին

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

-Առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ նոր Ընտրական օրենսգրքով եւ Սահմանադրությամբ: Քվեարկության կարգի առումով կցանկանայի նշեիք հիմնական փոփոխությունները, նախկինում ինչպես էինք քվեարկում, այժմ ինչպե՞ս ենք քվեարկելու:

Քվեարկության կարգը էապես տարբերվում է նախկինում կիրառված տարբերակներից, սակայն, կարծում եմ, այն ինքնին խնդրահարույց չի լինի, քանի որ լրատվության միջոցներով հնարավորինս մատչելի լուսաբանվել է: Ըստ էության,անմիջապես տեղամասային ընտրական հանձնաժողովում ևս կտան համապատասխան պարզաբանումներ: Ընտրողը պարզապես պետք է ելակետ ընդունի այն, որ ինքը եղած 9
քաղաքական ուժերից պետք է ընտրի այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին նախապատվություն է տալիս: Քվեաթերթիկի 1-ին էջում նշված կլինի կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, դրան տրված հերթական համարը և առաջին երեք թեկնածուների տվյալները, իսկ մյուս էջում նշված կլինեն տվյալ տարածքային ընտրական ցուցակում (իսկ դրանք ամբողջ Հանրապետությունում 13-ն են) ընդգրկված տվյալ կուսակցության կամ դաշինքի անդամները: Ընտրողը կարող է միայն քվեաթերթիկը, առանց նշումների, տեղադրել
ծրարում, ինչը կհամարվի, որ ինքն այդ կուսակցությանն է ձայն տվել, սակայն, այսպես
կոչված, ռեյտինգային թեկնածուն ձայն չի ստանա, կամ կարող է նշում անել նաև որևէ
թեկնածուի օգտին:

-Ի՞նչ փոփոխություններ են իրականացվել հաշվարկի ընթացակարգում, մանդատները ինչպե՞ս են հաշվարկելու, խոսքը ռեյտինգային եւ համամասնական ցուցակների մասին է, օրինակ՝ ե՞րբ, ո՞վ, ինչպե՞ս է որոշելու՝ որ թեկնածուն գնա խորհրդարան տվյալ տարածքից:

Խորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփման համար առաջադրվել է բանաձև, որի էությունն այն է, որ մանդատները բաշխվեն մասնակից կուսակցությունների կամ դաշինքների միջև՝ նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն: Այնուհետև, մանդատների թիվը՝ զույգ լինելու դեպքում, բաժանվում է երկու հավասար մասերի, ընդ որում մի մասը հատկացվում էկուսակցությունների (դաշինքի) համապետական ընտրական ցուցակի թեկնածուներին, իսկ մյուս 50 տոկոսը՝ տարածքային ընտրական ցուցակների, այսպես կոչված, ռեյտինգային թեկնածուներից նրանց, ովքեր ավելի բարձր ընտրական տարածքի գործակից ունեն: Այգ գործակիցը հաշվարկվում է տվյալ տարածքում կուսակցությանը կամ դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը՝ տվյալ ընտրական տարածքին բաժին հասած մանդատների
ընդհանուր թվի վրա բաժանելու արդյունքում: Այս նախնական հաշվարկների արդյունքում հնարավոր է, որ լրացուցիչ մանդատներ հատկացվեն ինչպես քաղաքական փոքրամասնության, այնպես էլ մեծամասնության ուժերին: Մասնավորապես, եթե պարզվի, որ վերը նշված բանաձևի կիրառման արդյունքում որևէ կուսակցություն ստացել է մանդատների թվի 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցություններին կհատկացվի այնքան լրացուցիչ մանդատ, որպեսզի նրանց ընդհանուր մանդատների թիվը 1/3-ից պակաս չլինի: Այս նորամուծության նպատակը քաղաքական այնպիսի փոքրամասնություն ունենալն է, որը կկարողանա ակտիվ ներգրավված լինել խորհրդարանական կյանքում:

Մեկ այլ օրինակ ևս. եթե որև կուսակցության հաջողվում է ստանալ մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այդ կուսակցությանը տրվում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի մանդատների թիվը պակաս
չլինի 54 տոկոսից և այլն: Նկատենք, որ այս դեպքում մյուս կուսակցությունների
մանդատների թիվը մնում է անփոփոխ: Հավելենք, որ պատգամավորական 4 մանդատ բաշխվում է ազգային փոք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 484.6 486.5
EUR 514 519.5
RUR 8.52 8.63
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ