BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս
ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Արփի Գաբրիելյան՝ 63 հիշատակում
•Միհրան Ծառուկյան՝ 51 հիշատակում
• Մկրտիչ Արզումանյան՝ 38 հիշատակում
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Այս անգամ վարկանիշային ցուցակում առաջատար են Արփի Գաբրիելյան եւ Միհրան Ծառուկյան զույգը: Հուլիսի 4-ին ծնվել է զույգի առաջնեկը: Նրանք որդի են ունեցել, որին անվանակոչել են Ռոբերտ:
Երջանիկ ծնողները լուսանկարներ են հրապարակել նորածնի հետ՝ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի, 04.07. 2020» եւ «Իմ տղա... Աստծո պարգեւ... Քեզ երկա՜ր էի սպասել» գրառումներով, որին հաջորդել են մտերիմների եւ երկրպագուների շնորհավորանքներն ու ջերմ մաղթանքները:
Արփի Գաբրիելյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ նշելով, որ սա իր առաջին ...
Կարդալ ամբողջովին