ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն այսօր ընդունել է արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ դատախազությունում հերթական անգամ գտնվելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀԲ ներկայացուցիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումները մշտապես աչքի են ընկել առարկայական և բաց քննարկումներով, որոնց արդյունքում հաջողվել է նախանշել և իրականացել դատաիրավական համակարգի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Այդ նկատառումով, ըստ Դավիթ Մելքոնյանի, ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մեծ ներգրավվածություն ունենալ ՀԲ-ի աջակցությամբ նշված ոլորտի բարեփոխումներին ուղղված նախաձեռնություններում: Պատվիրակության ղեկավար Եվա Մելիսն իր հերթին բարձր է գնահատել ՀԲ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև ձևավորված կառուցողական և գործընկերային երկխոսության մթնոլորտը՝ հավելելով, որ Հայաստանի դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ՀՀ քրեական հետապնդման մարմինների կարիքների համատեքստում համագործակցությունն ավելի ընդլայնելու մեծ հեռանկարներ է ստեղծում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման համակարգի գործարկման ընթացիկ արդյունքները, անանուն ազդարարմա...

Կարդալ ամբողջովին