Դեպի վեր

Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար

1in.am08/1/2020, 4:48

Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է. ԱԽ քարտուղար

Ներկայում Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի նման օժանդակության պատճառը տավուշյան մարտերի ժամանակ Իլհամ Ալիևի վարչակազմի լուրջ ձախողումն է՝ այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Թուրքիայի, ինչպես նշեցի, առավել ակտիվ լինելը կապված է նաև Ադրբեջանի անհաջողությունների հետ, և Թուրքիան տեսնելով, որ Ադրբեջանն ինքն իր ուժերով չի կարողանում իրավիճակին վերահսկողություն տալ կամ վերահսկել իրավիճակը, փորձում է միջամտություն ունենալ: Սա, ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք է, սա նաև մարտահրավեր է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությանը, որովհետև երկար տարիներ տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը մի տեսք է ունեցել, հիմա դա փորձում է Թուրքիայի միջամտությամբ փոխել: Մենք ամբողջովին պատրաստ ենք և նաև քայլեր են ձեռնարկելու՝ սա հնարավորինս մինիմալիզացնել: Մենք նաև մեծ աշխատանք ունենք կատարելու այս ուղղությամբ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, որպեսզի թույլ չտանք, որ տարածաշրջանում այսպիսի փոփոխություններ լինեն», – ասաց Արմեն Գրիգորյանը:

«Ազատության» հարցին՝ երբ որ խոսում են ռուսական կողմի հետ, ներկայացնում են թուրքական կողմի քայլերը, ի՞նչ պատասխան են ստանում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Բնականաբար, հուլիսյան դեպքերն էլ համընկել են պանդեմիայի հետ և դեռ ավելի լուրջ մակարդակում հնարավորություն չի եղել քննարկելու այս հարցը, բայց օրակարգում են այսպիսի հարցերը, որովհետև դրանք տարածաշրջանի համար մարտահրավերներ են, և այս մարտահրավերներին պետք է կարողանալ ընդհանուր պատասխան տալ»:

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը վերահաստատեց Փաշինյանի կառավարության դիրքորոշումը, թե Հայաստանի ու Արցախի համար սպառնալիքի առաջացման պարագայում Երևանը քայլեր կձեռնարկի։

«Մենք պարբերաբար մեր և՛ միջազգային գործընկերներին, և՛ բնականաբար, օրինակ, Ադրբեջանին բացատրել ենք, որ «մի փորձեք չափել մեր համբերությունը, մի փորձեք ռազմական ճանապարհով խնդրին լուծում տալ: Եթե Հայաստանի Հանրապետությունը տեսնում է, որ իր անվտանգությանը սպառնալիքներ կան, քայլեր է ձեռնարկելու և քայլեր է ձեռնարկելու, որպեսզի այդ բոլոր սպառնալիքները չեզոքացնի: Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու անվտանգություն մենք պահելու ենք, պահպանելու ենք և չենք թողնելու, որ ինչ-որ քայլեր ձեռնարկեն, որ այդ անվտանգությունը նույնիսկ մեկ միլիմետր իջնի»: Ադրբեջանը պարբերաբար դա չէր հասկանում և փորձ էր կատարում մեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր