Դեպի վեր

ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելի լինի կարիքի մեջ գտնվողների համար․ Միրզոյան

armtimes.com02/28/2023, 3:12
  • Email
  • Facebook
  • Twitter

ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելի լինի կարիքի մեջ գտնվողների համար․ Միրզոյան

Փետրվարի 28-ին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ սա նրա՝ ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի պաշտոնում առաջին Խորհրդի նիստն է:

Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։ Այս տարի կրկին Հայաստանը տարածաշրջանում ստացել է ամենաբարձր վարկանիշները՝ ըստ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշի և «Economist Intelligence Unit»-ի Ժողովրդավարության ցուցանիշի:

Լինելով Մարդու իրավունքների խորհրդի՝ այդ թվում՝ 2022 թվականին Բյուրոյի անդամ՝ Հայաստանը ձգտել է զգալի ներդրում ունենալ աշխարհում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում: Կցանկանայի հատկապես ընդգծել Հայաստանի ներդրումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն պետություններից յուրաքանչյուրին, որոնք աջակցել են 2022 թվականին Հայաստանի կողմից ներկայացված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի կոնսենսուսային ընդունմանը։

2023 թվականին մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակը, որը մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է՝ ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդող օրն ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Նման հաջորդականությունն ամենևին պատահական չէր, քանի որ դա մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ամենադաժան պատերազմին հաջորդող ժաանակաշրջանն էր: Այդ երկու փաստաթղթերը ՄԱԿ մարդու իրավունքների ճարտարապետության ամուր հիմքը դրեցին:

Պարո՛ն նախագահ,

ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից վերջերս արված գնահատականով. «մենք առերեսվում ենք վերջին ժամանակների լրջագույն աշխարհաքաղաքական պառակտմանը և անվստահությանը»: 2022 թվականը մարտահրավերներով լի տարի էր Մարդու իրավունքների խորհրդի համար նույնպես։

Ինչպես բարձր հանձնակատարը վերջերս նշեց, չնայած աշխարհաքաղաքական հակասություններին, Խորհուրդը պետք է լինի այն վայրը, որտեղ մենք մի սեղանի շուրջ ենք նստում՝ պաշտպանելու մարդու իրավունքների համընդհանուր արժեքները և մարդասիրությունը: Մենք համաձայն ենք, որ մարդու իրավունքների համակարգի ամենամեծ մարտահրավերը բոլորի իրավունքների պաշտպանությանը հավասարաչափ ուշադրություն ապահովելն է։

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա:

Ի հեճուկս ամենի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում անտարբեր մնաց, մինչդեռ Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև այդ երկիրը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։

Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 384 390
EUR 409 423
RUR 4.71 4.95
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր