Դեպի վեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ

armtimes.com03/17/2023, 6:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Ողջույնի խոսքում Հանրապետության նախագահը նշել է.

«Նախ շնորհակալություն հանդիպման համար: Իրականում կուտակվում են հարցեր, որ այսպես առանձին քննարկման կարիք ունեն: Ինչո՞վ էի ուզում զրույցն սկսել: Նայում եմ աշխարհում՝ ինչ է տեղի ունենում, Դուք ևս հետևում եք: Տարբեր գնահատականներ կան, բայց բոլորի կողմից մեկ ընդհանուր գնահատական կա՝ որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհն այսպես ծայրահեղ լարված վիճակում չի եղել, և ուզենք, թե ոչ՝ այս խնդիրները մեզ ևս անդրադառնալու են: Դրա հետ կապված՝ ցանկանում էի նաև Ձեր ներկայությամբ ասել, որ ես գնահատում եմ այն աշխատանքը, որ Կառավարությունն է տանում, Դուք անձամբ եք տանում, մեր դիվանագետներն են տանում: Ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այսօր դիմակայել այն բոլոր դժվարություններին, որոնց առջև մենք կանգնած ենք: Իսկ այդ դժվարությունները հիմնականում մեր անվտանգության հետ են կապված: Դուք այդ հնարավորությունը տվեցիք մեր հասարակությանը լրագրողների միջոցով՝ Ձեր մամուլի ասուլիսի, Կառավարության Ձեր ելույթի ժամանակ:

Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն դարձնել: Այն, ինչ Դուք բաց հասարակությանը ներկայացնում եք, կարծես հասարակությունը դրան պատրաստ չէ: Ինչո՞վ են պայմանավորված ընկալման այս մոտեցումը, ձևը, մեկնաբանությունները: Կարծում եմ, որ մենք դեռևս Խորհրդային միության հին ստերեոտիպի մեջ ենք՝ որ ինչպե՞ս կարող է կառավարությունը կամ իշխանությունը բաց լինել հասարակության հետ: Այն ժամանակ ամեն ինչ փակ էր, լավագույն դեպքում՝ մենք ենթադրությունների հիման վրա էինք մեր կարծիքները կազմում կամ փորձում հասկանալ՝ երկրում ինչ է կատարվել:

Հիմա այս ոճը, որը ժողովրդավարության արդյունք է, հնարավորություն է տալիս բոլորին, որ իրենք ևս մասնակից դառնան պետության մեջ տեղի ունեցող իրադարձություններին: Սակայն դժվար է մարսվում, որովհետև երբ սկսում եք այդ ուղղությամբ մտածել, նաև որոշակի պատասխանատվության տակ եք ընկնում, իսկ այսօր աշխարհում ժողովրդավարության ամենամեծ խնդիրը պատասխանատվությունն է: Շատերը նույնիսկ հրաժարվում են իրենց որոշակի իրավունքներից և պետությանն են նորից ասում՝ դուք զբաղվեք: Այսինքն՝ պետությունն իրեն հնարավորություն է տվել և ինքը ասում է՝ ոչ, դուք արեք, մենք չենք կարող: Ուզում եմ ասել, որ սա միայն Հայաստանին բնորոշ չէ, բայց կարծում եմ, որ այս ոճը, նաև հանրությանը տեղեկացնելու այս ձևը ճիշտ է: Հուսով եմ՝ սա շարունակվելու է, և դրանում նաև մեր երկրի առջև կանգնած ինչ-որ խնդիրների կանդրադառնանք՝ լավ կամ վատ: Նույն Կառավարության 2021-2026 թվականի ծրագրերի հետ կապված գտնում եմ, որ մի փոքր ավելի պետք է հրապարակայնացնել, թե ինչ է կատարվել: Օրինակ, երբ նայում եմ հարավում կառուցվող հանգույցը Մեղրու, Ագարակի մասում, շատ տպավորիչ է, թե ինչ է պատրաստվում այնտեղ արվել, արդյունքում ինչպիսի տրանսպորտային հանգույց է լինելու: Սրա կարիքն էլ կա, որովհետև շատ դեպքերում մենք մտածում են, որ կարևորն անելն է, բայց պետք է նաև մարդկանց ներկայացնել այդ ամենը»:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ, հրավերի և գնահատականի համար:

Ընդհանրապես, կարծում եմ՝ թեման, որի մասին խոսեցիք, շատ կարևոր է, որովհետև մեր կառավարության և ինձ համար անձամբ շատ կարևոր է շարունակել լինել հաղորդակցության մեջ հանրության հետ: Պիտի նաև նշեմ՝ ինչ-որ մի ժամանակ ես արձանագրեցի, որ շատ պրոցեսներ կան, որոնց նպատակը հենց այդ հաղորդակցությունը թույլ չտալն է: Այսինքն՝ այնպես անել, որ Կառավարությունը փակվի իր պատյանի մեջ, տվյալ դեպքում կաբինետներում և հանրության հետ հաղորդակցության դուրս չգա, և կար պահ, որ ինձ համար էլ հարց էր, թե ինչքանով պետք է հաղորդակցվենք հանրության հետ: Որովհետև կառավարությունների մեր ընկալումն այն է, որ մենք հանրությանը պետք է հաղորդենք միայն լավ լուրեր կամ ամեն ինչին նայենք միայն լավ դիտանկյունից:

Այդ պրոբլեմը, այդ դիլեման, իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ նաև երկար ժամանակ հետապնդել է, այդ թվում՝ ինձ, մինչև 2020 թվականի պատերազմը, որովհետև այն իրականությունը, որ 2018 թվականի դրությամբ մենք ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, այդ բովանդակությունը, որն ունեցել ենք, ընդհանրապես որևէ ընդհանուր հաղորդակցություն չի ունեցել հանրային ընկալումների հետ, այն ընկալումների հետ, որոնք մենք ունեցել ենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի և բովանդակության հետ կապված: Ըստ էության, այո՛, դա ռազմավարական որոշում է, որ մենք պետք է հանրության հետ հաղորդակցվենք: Անկախ ամեն ինչից՝ հանրության հետ հաղորդակցությունն ամենակարևորն է, որովհետև դա ունի ռազմավարական նշանակություն, այդ թվում՝ անվտանգային տեսակետից:

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքին, պետք է ընդգծեմ, որ Սահմանադրության համաձայն՝ մենք մինչև մարտի 1-ը Ազգային ժողով ենք ներկայացրել ծրագրի իրականացման զեկույցը, թե ինչպես է իրականանում ծրագիրը: Ես կարծում եմ, որ շատ բովանդակային փաստաթուղթ ենք ստացել, բայց նաև ամեն ինչ չէ, որ հասցրել ենք այնտեղ ներառել՝ այն իմաստով, որ փորձել ենք փաստաթուղթը համառոտ պատրաստել: Ես կարող եմ այդ փաստաթղթից 2 շատ կարևոր ընդգծում անել, Ազգային ժողովում, իհարկե, մանրամասն քննարկելու ենք:

Առաջին թվարկումը, հիշատակումը, որ շատ կարևոր է ինձ համար, վերաբերում է առողջապահության ոլորտին: 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել ենք, այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ. 2017 թվականին քանի դեպք Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկվել է պետպատվերով, 2022 թվականին այդ թիվը 125 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել: Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր