Պապս միսը առնում, բերում էր տուն, տատիիս ձեն տալիս.
-Աղչի Նուբար, արի, միսը ինձանից, տոլման քեզանից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը ինձ մոտ այդ օրերը հիշեցրին: Ասես խոսքը մարդկային կյանքի, երիտասարդ կյանքի մասին չէր, այլ մի բաժին մսի մասին ...
«2017թ հունվարի 28-ից հետո առաջացած մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին կատարվող հատկացումներ»-ի համար յուրաքանչյուր աշխատող իր աշխատավարձից պիտի 1000 դրամի հատկացում անի... Ու նշվում է, որ կարգի համար՝ ինչքան...
Վիգեն Սարգսյանին կուզեի հարցնել՝ վերջին քառօրյայում քանի՞ պաշտոնյայի որդի է զոհվել, վիրավորվել...
Չասեք, գնացել, կանգնել, հասել են: Դաժան բան է, բայց դանակը ոսկորին է հասել՝ քանի՞ պաշտոնյայի զավակ է զոհվել կամ ծանր վիրավորվել:
Մեր աղքատ ընտանիքների երեխեքն են առաջնագծում կանգնում:
Ինչու՞ հարցը այս տեսանկյունից չեք դնում՝ մեր էս աղքատ ժողովուրդը իր երեխեքին է Բանակին տալիս, հայրենիքին մատաղ անում, թող հարուստ- պաշտոնյա, միլիոնատեր ծնողներն էլ, որ ապարանքներ ու եսիմ ինչեր ունեն, նյութականով ապահովեն կռվող- զոհվողներին, կռվող- վիրավորներին: Թե՞ զինվորի կյանքը այդքան էժան է:
Ինչու՞ եք զինվոր ունեցող, զինվոր ապահովող ընտանիքից փող պահում:
Նորից եմ հիշում ու կսկծալով եմ հիշում.
Պապս միսը առնում, բերում էր տուն, տատիիս ձեն տալիս.
-Աղչի Նուբար, արի, միսը ինձանից, տոլման քեզանից:
Հիմա չասե՞մ՝ միսը մեզանից է, գոնե ճաշը դուք սարքեք: Դաժան է, ահավոր դաժան է, բայց դուք եք ստիպում, որ դա ասեմ: Այն դեպքում, երբ առանց պետության պարտադրանքի ամբողջ օրը սոցիալական ցանցերում ողբ է՝ ժողովուրդ, այս զինվորին, այս մեկին օգնեք:
Ու օգնում են մարդիկ, անտրտունջ ու հլու: Հիմա ի՞նչ պատահեց, որ հազար դրամի խոսակցություն բարձրացավ:
Կառույցին չեն հավատում. սա է իրականը: Հարյուրավոր մայրեր են գրում ինձ, որ իրենց երեխայի համա...
Կարդալ ամբողջովին