Դեպի վեր

Գարնանային սրացումներն էլ անցան, բայց աչքին սևազգեստ մարդիկ են երևում․ Գառնիկ Իսագուլյան

7or.am06/6/2019, 5:48

Գարնանային սրացումներն էլ անցան, բայց աչքին սևազգեստ մարդիկ են երևում․ Գառնիկ Իսագուլյան

Գարնանային սրացումներն էլ անցան, բայց աչքին սևազգեստ մարդիկ են երևում․ Գառնիկ Իսագուլյան

Հարցազրույց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ։

-Պարոն Իսագուլյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ ակնարկ կար խորհրդականների մասին, արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք այն խորհրդականների շարքում, որոնց հրահանգել են «հող հանձնելու» մասին գրառումներ անել։ Առհասարակ, Արցախի ղեկավարությանը վերագրված մեղադրանքները ինչպե՞ս եք գնահատում, որ պատրաստվում են դավադիր պատերազմ հրահրել, մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա։ Այս հայտարարությունները, որոնք սրում են հարաբերությունները, ինչի կարող են հանգեցնել։

-Ես կարծում եմ՝ այս հարցերի լավագույն պատասխանը տվեց նախագահ Բակո Սահակյանը։ Ես կարծում եմ, որ մենք անցնում ենք թույլատրելիի սահմանը։ Եթե ինչ որ բան ունենք ասելու, հրապարակ մամուլով ասում ենք՝ լինելով պետության ղեկավար, ուրեմն պետք է ամբողջական ասել՝ կոնկրետ որ օգնականները, խորհրդականները, երբ, ինչպես։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, Բակո Սահակյանի անմիջական օգնականը կամ խորհրդականը չեմ, եւ եթե նկատել եք, ես ֆեյսբուքյան էջերում ոչինչ չեմ գրում։ Այլ հարց է, որ բազմիցս եմ անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից արված անպատասխանատու հայտարարություններին, որոնք ոչ միայն չեն նպաստում ներպետական հարաբերությունների լավացմանը, այլեւ վտանգում են միջպետական հարաբերությունները։

-Այսօր էլ հայտարարել է սեւազգեստ խմբերի մասին, հորդորել տեղորոշել նրանց, ինչ է սա նշանակում։

-Այո, ընդամենը մեկ օր է անցել, սեւազգեստ մարդիկ են երեւում իր աչքին, սա տարօրինակ երեւույթ է, գարնանային սրացումներն էլ անցան, հիմա ինչ է սա նշանակում, ինչու են սեւազգես մարդիկ երեւում, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ։ Ամեն վայրկյան սպասում ես անպատասխանատու, անհասցե հայտարարությունների։ Հայաստանում շատ շատերը սիրում են մուգ գույնի շորեր հագնել, ինչ անեն՝ վաղվանից էլ չհագնեն։ Թող անվանական հայտարարեն՝ ում նկատի ունեն։ Ժամանակն է լուրջ թեմաներից խոսելու՝ սեւազգեստ, բան․․․Ժամանակն է մեր ձախողումների մեջ դավադրություններ ման չգալ, ժամանակն է հասկան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD393399
EUR414426
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր