Հարց. Վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է ԱՄԷ կառավարության ուշադրությունը տիեզերագիտության ոլորտի զարգացման հանդեպ։ Ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրվել այս ուղղությամբ։
Պատասխան. ԱՄԷ-ն վճռական քայլեր է ձեռնարկում` իրականացնելու տիեզերագիտության ոլորտում առաջատար երկիր դառնալու իր տեսլականը։ Այս համատեքստում նախորդ տարվա կեսերին մեկնարկել է ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությունը դեպի Մարս։ Այս առաքելությունն անվանվել է «Հույսի Մարս առաքելություն»։
ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակն առաջին արաբական առաքելությունն է, որն ուղարկվել է Կարմիր մոլորակ՝ իրականացնելով համաշխարհային տիեզերական քարտեզում արաբական ներկայություն հաստատելու վերաբերյալ 56 արաբական և իսլամական երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց ակնկալիքները:
Այսպիսով՝ ԱՄԷ-ն դարձել է աշխարհի ինը երկրներից մեկը, որն իր ներդրումն է կատարել Մարս մոլորակի հետազոտման նախագծում, իսկ էմիրաթցիները կլինեն 5 ազգերից մեկն աշխարհում, որ կհասնեն Մարս:
Հարց. Ո՞րն է «Հույսի Մարս առաքելության» նպատակը։
Պատասխան. «Հույսի արբանյակը» հանդիսանում է ներդրում հանուն ապագայի, ինչպես նաև երիտասարդների ոգեշնչման աղբյուր՝ մատնանշելով, որ երկինքը ոչ թե սահման է, այլ՝ երազանքների իրականացման սկիզբ: Այն անհնարինը հնարավոր դարձնելու ուղերձ է հղում ապագա սերունդներին՝ ապացուցելով, որ վճռականությամբ և կամքի ուժով մարդիկ կարող են մարտահրավերները վերածել հնարավորությունների:
Տիեզերական առաքելությունն հաստատում է, որ ԱՄԷ-ն և արաբական աշխարհը հնարավորություն ունեն գիտական ոլորտում հասնել այնպիսի թռիչքաձև զարգացման, որը կնպաստի միջմոլորակային հետազոտությունների ընդլայնմանը։
ԱՄԷ-ի «Մարս» առաքելությունը մեծապես նպաստում է մարդկության և համաշխարհային գիտական հանրության զարգացմանը, քանի որ «Հույսի» արբանյակի կողմից Մարս մոլորակի վերաբերյալ հավաքագրված բոլոր տվյալները անվճար հիմունքներով կփոխանցվեն աշխարհի ավելի քան 200 հետազոտական կենտրոնների և գիտական հաստատությունների:
Առաքելությունը կոգեշնչի արաբ երիտասարդներին՝ շարունակելու գիտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտում իրենց ուսումնասիրությունները, ինչպես նաև կստեղծի տիեզերական տեխնոլոգիաների, նորարարություններ...
Կարդալ ամբողջովին