Հայաստանում տնտեսական ակտիվության աճը ավելի քան տասն անգամ դանդաղել է՝ այս մասին փաստում են Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները։
Տարին Հայաստանի տնտեսությունը սկսեց անկումով։ Հունվար-փետրվարին գրանցված անկումից հետո մարտին սկսվեց աճը, և ապրիլին, 2020-ի ապրիլի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցեց 23,4 տոկոս աճ: Սակայն ապրիլին հաջորդող յուրաքանչյուր հաջորդ ամիս այդ աճը ավելի փոքր էր, ու, աստիճանաբար նվազելով, այս օգոստոսին, նախորդ օգոստոսի հետ համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցվեց ընդամենը 2,3 տոկոս աճ, կամ ավելի քան տասն անգամ պակաս ապրիլին գրանցվածից։
Թե տնտեսական ակտիվության նման սրընթաց կերպով դանդաղող աճի պայմաններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ինչպե՞ս է պատրաստվում ապահովել իր 2021-2026թթ. ծրագրում ամրագրված տարեկան առնվազն 7 տոկոս, իսկ բարենապաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ անգամ 9 տոկոս աճը, անշուշտ, կարևոր հարց է։
Բաբկեն ԹունյանԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական փոխնախագահ Բաբկեն Թունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նման կտրուկ տատանումը բացատրեց անցած տարվա առանձնահատկությունով, երբ կովիդի պատճառով երկիրը անցած գարնանը հայտնվեց լոքդաունում, տնտեսական անկման պիկը բաժին հասավ 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Ուստի, այդ ամիսների հետ համեմատ այս տարվա ապրիլ-մայիսին գրանցվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն։
«Բայց քանի որ արդեն անցած տարվա վերջից որոշ ոլորտներ սկսեցին թեթև վերականգնվել, որոշ սահմանափակումներ դուրս էկան, լոքդաունը մեղմացվեց, արդեն անցած տարվա օգոստոսից սկսած էդ ոլորտներում նույնպես որոշակի ակտիվություն նկատվեց։ Դրա համար էս տարվա ցուցանիշները եթե համեմատում ենք անցած տարվա վերջին ամիսների հետ, իրենք աճի առումով մի քիչ ավելի դանդաղանում են», - ասաց Թունյանը։
Վահան ՔերոբյանՆա վստահ է, որ կառավարությանը կհաջողվի ապահովել խոստացած բարձր տնտեսական աճը. - «Կառավարությունը ի սկզբանե խոստացել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, հետո վերանայվել է 6 տոկոսի շրջանակներում։ Կարծում եմ, որ այո, որովհետև ընթացքում բազմաթիվ ծրագրեր կան, որոնք դեռ իրանց արդյունքը մինչև տարվա վերջ ցույց են տալու»։
Գործադիրում անհամեմատ ավելի լավատես են. մոտ երկու շաբաթ առաջ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պնդեց, թե շարունակում է հավատալ, որ տարին երկիրը կամփոփի երկնիշին մոտ տնտեսական աճով. - «Անվանական արժեքով ՀՆԱ-ն կաճի շատ ավելի շատ, քան երկնիշը, կաճի երևի 15-20 տոկոսով, բայց ունենք բավականին մեծ դեֆլյատոր, այսինքն՝ գնաճի ճշգրտում, որը նվազեցնում ա։ Եվ այնուամենայնիվ, ես կարծում եմ,...
Կարդալ ամբողջովին