Ընկերներ Սևակ Շահբազյանի ու Արմեն Հովհաննիսյանի համար գյուղատնտեսությունը նոր ոլորտ է։
Սևակը Երևանի գլխավոր վիրաբույժն է, Արմենը՝ տնտեսագետ։ Որոշեցին միավորել հմտությունները, ուժերն ու իրենց փորձել նոր ոլորտում։
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում Սևակն ու Արմենը հիմնադրեցին 5000 քառակուսի մետր
տարածքով հիդրոպոնիկ ջերմատուն ու սկսեցին աճեցնել պոմիդորի եվրոպական սորտեր։
Ոլորտը նոր էր, խնդիրներն ու դժվարությունները՝ շատ։ Ընկերների ջերմատուն հիմնելու գաղափարինվառաջին օրից հավատաց գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը, որը ոչ միայն ֆինանսավորեց ջերմատան հիմնումը, այլ նաև տրամադրեց մասնագիտական խորհրդատվություն։
Այժմ ջերմատան արտադրողականությունը տարեկան 40-45 տոննա է, կես տարվա համար պլանային
ցուցանիշը կատարված է։ Առայժմ արտադրանքը սպառվում է միայն ներքին շուկայում, բայց առաջիկայում՝ արտադրական ծավալները մեծացնելուց հետո, ցանկանում են արտահանել։
Ջերմատան հարևանությամբ արդեն կառուցում են նորը, որը կլինի ավելի նորարար և տեխնոլոգիական։
Սևակն ու Արմենը գիտեն՝ հաջողության համար պետք է ամենօրյա և համառ աշխատանք։
«Մեր սիրելի գործընկերոջ՝ ԱԳԲԱ Լիզինգի օգնությամբ և պետության սուբսիդավորման ծրագրի
շրջանակում կարողացել ենք ունենալ և կառուցել այս ջերմոցը։ Ուզում եմ շեշտել ...
Կարդալ ամբողջովին