Դեպի վերեւ

PicsArt-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում արհեստական բանականության ոլորտի ձեւավորմանը (Ֆոտո)

news.am03/16/2017, 6:05
  • Email
  • Facebook
  • Twitter

PicsArt-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում արհեստական բանականության ոլորտի ձեւավորմանը (Ֆոտո)

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, խոսելով ՏՏ զարգացման միտումների մասին, վերջերս ավելի ու ավելի հաճախ են շեշտում, որ ապագան արհեստական բանականությանն է (Artificial Intelligence)։

Այդ կարծիքին է նաեւ PicsArt ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։ Նրա հիմնադրած PicsArt-ը, որը 350 միլիոն օգտատեր ունեցող լուսանկարների ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման առաջատար հավելված եւ սոցիալական ցանց է, նույնպես կիրառում է արհեստական բանականությունն իր հավելվածում։

Ըստ Պարոն Ավոյանի, արհեստական բանականությունը երկար ժամանակ համարվում էր «մեռած գիտություն», բայց վերջին շրջանում այն վերածնունդ է ապրում՝ մեծ դեր ու գործածություն ունենալով ամենատարբեր ոլորտներում, սկսած առօրյա կյանքից մինչեւ մասնագիտական աշխատանք։ Ոլորտի կարեւորությունը շեշտում է թեկուզ այն, որ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար ներդրում է արվել այս ոլորտի սթարթափ ընկերություններում, եւ այդ ներդրումների ծավալը տարեցտարի աճում է:

Մի շարք փորձագետներ արհեստական բանականության դարաշրջանը համեմատում են էլեկտրականության բացահայտման շրջանի հետ, ինչը 19-րդ դարում արդյունաբերական հեղափոխության հիմնական ուժը դարձավ։

Արհեստական բանականությունը նույնպես փոխում է մեր կյանքը, տնտեսությունը։ Այն կարող է կիրառվել գրեթե բոլոր բնագավառներում եւ նպաստել արտադրողականության ու կյանքի որակի աճին: Ուստի, ըստ մեր զրուցակցի, այն երկրներն ու ընկերությունները, որոնք ներդնում են արհեստական ինտելեկտը իրենց գործունեության մեջ, ապագայում կլինեն առավել մրցունակ։

Ըստ Ավոյանի, Հայաստանը մրցակցային առավելություն ձեռք բերելու համար պետք է պատրաստի արհեստական ինտելեկտի մասնագետներ եւ ներդնի արհեստական ինտելեկտը տարբեր ոլորտներում։ Պետությունը եւ մասնավոր սեկտորը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Ավելին՝ պետք է գործել հենց հիմա. «Այս ոլորտը նոր է։ Իսկ մենք մեծ ռեսուրսներ եւ ներուժ ունենք բնական գիտությունների եւ մաթեմատիկայի ոլորտում։ Այժմ ճիշտ պահն է այդ ներուժը ուղղել արհեստ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 483.25 485
EUR 518 524
RUR 8.38 8.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ