Դեպի վեր

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Գևորգ Կոստանյանի գործով քրեական հետապնդման մարմիններից

panorama.am12/3/2019, 11:12
  • Email
  • Facebook
  • Twitter

ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի Գևորգ Կոստանյանի գործով քրեական հետապնդման մարմիններից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։

Տարածած հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին։

«Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ և որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետև, քննչական մարմինը հայտարարել է, որ Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն:

Մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է նաև Հատուկ քննչական ծառայության 2019 սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված Մարտի 1-ի քրեական գործին Գևորգ Կոստանյանի առնչության հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն ուսումնասիրել է նաև Գևորգ Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումները իր նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Խոսքը, հատկապես վերաբերում է Գ. Կոստանյանի հրապարակային պնդումներին այն մասին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները և իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գևորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

Հաշվի առնելով վերը շարադ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 516 520
EUR 625.5 637.5
RUR 6.84 7.03
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր