ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել՝ այսօր Կառավարության մասնաշենքերի շրջակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ:
Պատասխանելով մեր հարցին՝ այդ մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Նշենք, որ խոսքը հատկապես վերաբերում է այն գործողություններին, որի ընթացքում վնասվածք էր ստացել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Եվս մեկ քաղաքացի, ըստ մամուլում տարածված լուրերի, ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս պահի տվյալներով Հանրապետության հրապարակից եւ շրջակա տարածքից բերման է ենթարկվել ակցիայի 57 մասնակից՝ բոլորն էլ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել էր, որ, իրենց տե...
Կարդալ ամբողջովին