«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պատգամավորը նախ նշել է, որ նամակով ցանկանում է խնդրել գլխավոր տնօրենի աջակցությունը՝ ադրբեջանական սպառնալիքներից պաշտպանելու Արցախի մշակութային ժառանգությունը, հայկական անփոխարինելի ժառանգությունը: «Արդեն կան հավաստի տեղեկություններ ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից եկեղեցիների ու վանքերի նկատմամբ վանդալիզմի մասին: Ես կցանկանայի իմանալ, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն որքանո՞վ կարող է միջամտել այս ճգնաժամին՝ ապահովելու, որ Արցախում անգնահատելի ժառանգությունը չոչնչանա, և ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ապահովելու, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան պահպանեն միջազգային պայմանագրերը»,-գրել է պատգամավորը:
Նա շեշտել է, որ ինքը, օրինակ, գիտի, որ Ադրբեջանը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 2016 թվականի մարտի հայտարարությունը, որով դատապարտվում է մշակ...
Կարդալ ամբողջովին