«Երբ Հայաստանի անկախության առաջին տարիներին դեռևս չպարզաբանված հանգամանքներում սպանվեց ՊԱԿ տնօրեն Մարիոս Յուզբաշյանը, հարցեր առաջացան՝ այդ մարդն ի՞նչ գիտեր, որ իրեն սպանեցին։ Դեռևս հույս ունեմ, որ այդ հարցը կբացահայտվի՝ ով սպանեց և ամենակարևորն՝ այդ մարդն ի՞նչ գիտեր, որ իրեն սպանեցին»,- ԱԺ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ առաջարկվում է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։ Իսկ 2001 թ. օրենքում գրված է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»:
Նա նշեց, հիմա, երբ այս հարցը մտցվել է օրակարգ հրատապ կարգով, իր մոտ հարց առաջացավ՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ հենց հիմա այսպես, հրատապ ռեժիմով՝ երկու րոպե խոսել, երեք ժամվա ընթացքում առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, ո՞րն է դրա հրատապությունը։
...
Կարդալ ամբողջովին