Դեպի վեր

«Չի՛ կարելի գնալ տուն ու քեզնից անձնագիր ուզեն»․ Արթուր Գրիգորյանն՝ Արցախ այցի ու երեքօրյա համերգների մասին

bravo.am07/30/2021, 11:36

«Չի՛ կարելի գնալ տուն ու քեզնից անձնագիր ուզեն»․ Արթուր Գրիգորյանն՝ Արցախ այցի ու երեքօրյա համերգների մասին

Արցախ մեկնելու ճանապարհին եմ։ Մտքումս մի երգ էր պտտվում՝ «Իմ Արցախ»։ Ու հատկապես այս տողերը՝ «Մոտ ենք իրար, չենք զատվի երբեք, հավերժ չի խախտվի կապը մեր։ Արցախ, Արցախ, լույս ես ինձ համար»։Ամիսներ առաջ, երբ զրուցում էի երգի հեղինակ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ, ասաց՝ դեռ չի կարողանում գնալ, բայց պետք է գնա։ Ու արդեն Արցախում տեղեկացա, որ Երգի պետական թատրոնն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ Արցախում է։

Համերգներ կազմակերպելու գաղափարը ծնվել էր երկու ամիս առաջ։ Գաղափարն Արցախի Սարուշեն գյուղում ապրող Վաչե Վարդանյանինն ու Մանե Գրիգորյանինն է։

22


«Երկու ամիս առաջ Մանեի հետ քննարկում էինք՝ ինչ անել մեր զորքի տղեքի համար, ու համերգի գաղափար առաջացավ։ Գրիգորիչն առանց մեկ րոպե վարանելու համաձայնեց, հավաքեց իր փոքր, բայց գերհզոր մարմնում կուտակած ողջ ցավն ու ժամանեց Արցախ»,- BRAVO.am-ին պատմեց Վաչեն:

Մանեն էլ հավելեց, որ համերգները կազմակերպել են հենց զորամասում. «Այնտեղ ծառայություն են անցնում 9-րդ պաշտպանականի տղաները՝ հրաշքով փրկված զինվորները: «Վալլեքս» ընկերության հետ էլ իրականացրինք հիշատակի երեկո։ Իրականում ես էլ ամիսներ շարունակ չէի կարողանում գալ Արցախ, ինձ նախապատրաստում էի տեսնել Շուշին այդքան մոտ, բայց այդքան հեռու...»:

Պատերազմից հետո Արցախում միջոցառումներ գրեթե չեն կազմակերպվել ու պետք էր այդ սառույցը կոտրել, ինչը շատ դժվար էր։

22


Անիտա Հախվերդյանը, որը 3 օրում վարեց 4 համերգ, ասում է՝ այս համերգներին վիրաբույժի ճշգրտությամբ պետք է բառերը հավաքես, հանկարծ որեւէ մեկի նուրբ լարին չկպնես:

«Ամեն մեկն ունի իր ցավոտ կետը, բայց եւ ոչ մի կերպ չես կարող խաբել ու ասել` օ՜, ինչ լավ է։ Չէ՛, դու պիտի ասես, որ մենք կարող ենք, մենք փորձելու ենք։ Իմ ծանոթները, ընկերները չէին խոսում անգամ, իրար աչքերի մեջ չէին կարողանում նայել, բայց այս համերգների ընթացքում, անընդհատ ցավոտ կետին խփելով, թե՛ երաժշտության միջոցով, եւ թե՛ խոսքերով զրույցի էինք հրավիրում բոլորին։ Ու ասում էինք՝ եկեք լաց լինենք, բայց նայենք իրար աչքերի մեջ ու մեջքներս ուղղենք։ Իսկ այս համերգները ցույց տվեցին, թե որքան անհրաժեշտ են նման հանդիպումները, առանց պաթոսի, սրտից բխած խոսքերը»,-նշեց Անիտան:

22


«Հիշատակի երեկո»՝ այսպես էին անվանել համերգային ծրագիրը։ Հիմնականում հնչում էին Արթուր Գրիգորյանի երգերը։ Բեմում Երգի թատրոնի սաներն էին ու արդեն մեծ ճանաչում ունեցող արտիստներ։ Երգիչ Արսեն Սաֆարյանը հենց բեմում խոստովանեց, որ խրամատում երգելն ավելի հեշտ է եղել, քան հիմա եւ հատկապես այն հանդիսատեսի առաջ, որոնց վերքերը թարմ են եւ ականջներում պատերազմի արկերի ձայները լսելի։ Հետո արդեն BRAVO.am-ին պատմեց, որ աննկարագրելի զգացողություններով է Արցախ եկել.

«Ինչքան մոտենում էինք Արցախին, ինչ-որ մի բան սկսում էր սեղմել, ճնշել։ Ես սովոր եմ միշտ հաղթանակած Արցախ տեսնելու։ Ամենաաննորմալն, իհարկե, Շուշիի սկիզբն էր։ Դրոշները, իրենց ներկայությունը. որտեղ մեկ հոգի կարող էր կանգնած լինել, բայց մի քանի հոգի էին։ Իսկ Ստեփանակերտում մի տեսակ ուրիշ էր։ Ունենք այն, ինչ ունենք»։



Ռուսլան Էլյազյանն էլ նշեց, որ այս համերգները քննության պես էին.«Շատ դժվար էր: Երգում էի ու մտածում, որ պետք է պարզապես ուժ գտնել։ Իսկ Արցախ մտնելիս առավել քան զգացինք «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» բառերի իմաստը: Զգացինք, որ հիմա մտել ենք ոչ ազատ Արցախ։ Բայց Արցախ պետք է գալ ու այն էլ շատ»։

22


Գրիգոր Կյոկչյանը խոստովանեց, որ այցի առաջին օրը հիշողությունները հանգիստ չէին տալիս.«Մեր կրտսեր ընկերներն ընդհանրապես Շուշիում չէին եղել։ Հիշում էի, որ նախկինում, երբ գալիս էինք Արցախ, այդ օրը վայելում էինք Ստեփանակերտը, իսկ արդեն հաջորդ օրն ուղեւորվում Շուշի։ Գիշերն արդեն Շուշվա ձորերում, աստղերի լույսերի ներքո վայելում էինք գինի ու երգում։ Իսկ հիմա․․․ Բայց պետք է գալ Արցախ։ Իսկ նմանատիպ համերգները կարեւոր են, կարելի է ասել՝ շոկից դուրս գալու թերապիա էր։ Իրականում Ստեփանակերտում մարդիկ ժպտում են, բայց ներքին տխրություն կա։ Պետք է պարզապես ընդունել մեր բացթողումը, սխալները ու մեջք...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD480489
EUR563578
RUR6.566.86
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր