Դեպի վեր

Դաշնակցական երիտասարդները նախարարության մոտ են` Արայիկ Հարությունյանին տեսնելու ակնկալիքով (ուղիղ)

slaq.am12/3/2019, 12:12
  • Email
  • Facebook
  • Twitter

Դաշնակցական երիտասարդները նախարարության մոտ են` Արայիկ Հարությունյանին տեսնելու ակնկալիքով (ուղիղ)

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր` դեկտեմբերի 3-ին հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել նախարարին:

Ավելի վաղ նրանք այս մասին հայտարարություն էին տարածել, նշելով նաեւ իրենց պահանջները.

«1․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում եւ հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։

Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձեւավորել քննական մտածողություն եւ սեփական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 519 523
EUR 625 636
RUR 7.06 7.24
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր