Դեպի վեր

Արտաքսման կիրակի

henaran.am02/22/2021, 5:48

Արտաքսման կիրակի

«Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: ….մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու» (Եսայի 33:2):

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս,

Այսուհետ, երբ եկեղեցու խորհրդանշական երկինքը՝ սուրբ Խորանը վարագուրված է Մեծ Պահքից մինչ Սուրբ Հարություն, և մենք զրկված ենք Սուրբ Պատարագի ընթացքին մարմնավոր աչքերով հետևելու հնարավորությունից, Տերը մեզ հրավիրում է մեկ այլ տաճար ևս՝ մեր սրտինը՝ այնտեղ փնտրելու Տիրոջ երեսն ու մխիթարվելու: Այսօր՝ Արտաքսման կիրակիին, երբ հիշատակում ենք մեր նախածնողների պատվիրանազանցությունն ու դրա դառնագին հետևանքները, մեզ միանում է նախահայր Ադամը: Նա անտեսանելիորեն գալիս ու նստում է մեր կողքին՝ պատմելու և զգուշացնելու մեզ այն մեծագույն սխալից, որ ինքը ժամանակին գործել է ու առավել քան որևէ մեկն իր սեփական մաշկին զգացել դրա սարսափելի հետևանքները:

Դպրոցական ծրագրից մի բանաստեղծություն է տպվել-մնացել հիշողությանս մեջ՝ Լերմոնտովի «Ամպերը», ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Ասում են՝ նա այն գրել է իր արտաքսումից անմիջապես առաջ, երբ երկար կանգնել է պատուհանի առջև ու երկնքում լողացող ամպերին նայել. նրան հարազատ Պետերբուրգից Կովկաս էին աքսորում: Մենք՝ Կովկասում ապրողներս, միգուցե և ծիծաղենք բանաստեղծի ծանր ապրումների վրա՝ մտածելով՝ իսկ ի՞նչ վատ բան կա Կովկասում: Բայց հասկանում ենք, իհարկե, որ խնդիրն ամենևին էլ տեղանքը չէ, և բանաստեղծության յուրաքանչյուր տողից ծորացող ցավն ու դառնությունն էլ զավեշտի տեղ չեն թողնում: Դե իսկ բանալին վերջին տողում ենք գտնում՝ հայրենիք չունեցողի համար աքսոր էլ չկա…

Նախահայր Ադամի համար իր արտաքսումը մարդկության պատմության ամենացավալի աքսորն էր, հայրենիքի կորուստ, ոչնչով չլցվող դատարկություն ու մահացու բաժանում. նա ոչ միայն կորցրել էր իր հարազատ տունը, սովոր միջավայրը, պատիվը, այլև կտրվել էր իրեն կյանք տվող արմատից՝ զրկվելով իր Հոր՝ Ամենակարող Աստծու հետ կենդանի շփումից, Նրա անմիջական ներկայությունից, այն աննկարագրելի երանությունից, որ միմիայն Արարչի ձեռքերով ստեղծված Ադամը կարող էր զգալ:

Եվ Ծննդոց գիրքը պատմում է, որ «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (3:24): Այսինքն՝ Ադամն իր կյանքի իննը հարյուր երեսուն տարին ապրեց դրախտի դիմաց՝ իր երբեմնի երանությունն աչքերի առաջ ու դրա կորստի անանց ցավը սրտում ունենալով: Շուրջ հազար տարի լացով ու բեկված սրտով ապաշխարեց Ադամը, իսկ այնուհետ ևս մի քանի հազարամյակ տառապեց դժոխքի խավարում, մինչև երկրորդ Ադամը՝ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նրան դուրս բերեց այնտեղից ու կրկին որդիական պատմուճանը հագցրեց:

Այսօր՝ փակ վարագույրի առջև նստած, մենք հրավիրվում ենք մտովի տեղափոխվելու կորուսյալ դրախտի դարպասների առջև ու մեզ տեսնելու Ադամի կողքին, մեզ գտնելու Ադամի մեջ: Աստծու անեզր սիրուց էր արարվել նախամարդը, ուստի կասկած անգամ չունենք, որ Երկնավոր Հայրը նրան ամեն ինչ պարգևել էր երջանիկ ապրելու համար և առաջին հերթին՝ Իր անմիջական ներկայությունը: Բայց այդ մեծագույն երջանկությունից դեռևս Ադամից առաջ հրաժարվել էր բանսարկուն, և այժմ անասելի տառապելով՝ նախանձում էր երանության մեջ գտնվող մարդուն: Նա նախանձելուց չի դադարել, սիրելինե՛ր, և այժմ էլ ամենատարբեր կերպարանքով, ամենատարբեր մտքերի ու գաղափարների միջոցով հայտնվում է մեզ՝ Ադամի ժառանգներին, ու ամեն ինչ անում՝ զրկելու մեզ Տիրոջ պարգևներից: Դե իսկ մենք էլ հաճախ, ցավոք, սիրով հետևում ենք մեր թշնամուն ու ինքնակամ ընկնում նրա պատրաստած ծուղակը: Ադամն ամեն ինչ ուներ, բայց դյուրությամբ կորցրեց մեկ անկնթարթում, որովհետև չհասկացավ ունեցածի գինը, իր քայլով ըմբոստացավ Աստծու դեմ, քանի որ ցանկացավ այլևս ինքը որոշել, թե որն է բարին, իսկ որը՝ չարը:

Դրանով նա ասես կյանքի ղեկն Աստծուց իր ձեռքն առավ, և դա նրան կյանք արժեցավ: «Այժմ ի՛մ հերթն է ղեկավարելու»,- ասելով՝ սխալվեց Ադամը. մենք ևս նույնն ենք անում: Աստված Սուրբ Գրքի միջոցով վաղուց է չարն ու բարին մեր առջև բացել, սակայն մենք, միևնույն է, մեծամտության, թե հիմարության պատճառով, ինքներս ենք ուզում որոշել այն ոչ միայն մեզ համար, այլև սահմանել ուրիշների համար ևս, որի հետևանքով էլ հաճախ չարը բարի ենք կոչում, բարին էլ՝ չար: Որովհետև ոչ թե դեմքով ենք կանգնած դեպի դրախտը, այլ թիկունք ենք դարձրել դրան՝ փոխարենը մեր հոգու հայացքն աշխարհի տեսարաններով պղտորելով:

Այնքան ենք հեռացել Աստծուց ու Նրա ճշմարտությունից, որ խավարն ենք որպես լույս ընկալում: Նայե՛ք ձեր սրտին, սիրելինե՛ր. դրախտի հիշողությունն առկա՞ է այնտեղ, արդյո՞ք կարոտ կա ձեր սրտում: Դեպի ո՞ւր են ուղղված ձեր մտքերը, ո՞րն է ձեր կյանքի իմաստը, ո՞րը՝ գլխավոր նպատակը: Նախահայր Ադամն այսօր մեզանից յուրաքանչյուրի կողքին է ու սիրով շշնջում է՝ ուղղի՛ր սխալներդ, զավա՛կս: Մի՛ թաքնվիր Արարչից, այլ հոգուդ ամբող...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր